Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է

17.02.2026 17:57
471

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ Այս մասին  տեղեկանում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

2026 թվականի ընթացքում արդեն իսկ աջակցություն է ստացել 561 շահառու, վճարվել է շուրջ 492 մլն դրամ։ Ծրագրի մեկնարկից մինչ օրս աջակցություն է ստացել 15,745 շահառու, վճարվել է շուրջ 11,6 մլրդ դրամ։

Հիշեցնենք, որ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում պետության կողմից միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում՝ մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու դեպքում, հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում։

Ծրագրի առաջին բաղադրիչից կարող եք օգտվել, եթե՝

  • ունեք ՀՀ քաղաքացիություն,
  • ունեք առնվազն 2 անչափահաս երեխա,
  • հիփոթեքային վարկը տրամադրվել է 2024 թվականի հունվարի 1-ից հետո,
  • տան արժեքը չի գերազանցում 35 մլն դրամը,
  • ընտանիքը չունի այլ բնակելի անշարժ գույք։

Աջակցության չափը՝

  • երկու երեխայի դեպքում մինչև 1 մլն դրամ է,
  • երեք երեխայի դեպքում՝ մինչև 1,5 մլն դրամ,
  • չորս և ավելի երեխաների դեպքում՝ մինչև 2 մլն դրամ։

Այս բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցող բանկերից որևէ մեկին՝

  •  «Ակբա Բանկ»,
  • «ԱՄԻՕ բանկ»,
  • «ԱյԴի» Բանկ,
  • «Կոնվերս Բանկ»,
  • «Արարատբանկ»,
  • «Արմսվիսբանկ»,
  • «Բիբլոս Բանկ Արմենիա»,
  • «Բլեսս» ՈՒՎԿ,
  • «Գլոբալ Կրեդիտ»,
  • «Էվոկաբանկ»,
  • «Ինեկոբանկ»,
  • «Կամուրջ» ՈՒՎԿ,
  • «Հայէկոնոմբանկ»,
  • «Նորման Կրեդիտ» ՈՒՎԿ,
  • ՎՏԲ-Հայաստան Բանկ,
  • «Ֆասթ բանկ» ։

Երկրորդ բաղադրիչի շրջանակում հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում՝ ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն, որն ուղղվում է հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը։

Բաղադրիչից կարող եք օգտվել, եթե՝

  • ունեք ՀՀ քաղաքացիություն,
  • ունեք առնվազն 12 ամիս գործող հիփոթեքային վարկ, որի գծով ուշացումները չեն գերազանցում 30 օրը,
  • տան արժեքը չի գերազանցում 35 մլն դրամը,
  • ընտանիքը չունի այլ բնակելի անշարժ գույք։

Ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է դիմել մինչև երեխայի 1 տարին լրանալը։

Աջակցության չափը՝

  • ընտանիքում առաջին կամ երկրորդ երեխայի ծննդով պայմանավորված կազմում է մինչև 500 հազար դրամ,
  • երրորդ և հաջորդ երեխայի դեպքում՝ մինչև 2 մլն դրամ։

Երկու բաղադրիչի դեպքում, եթե քաղաքացին բնակելի անշարժ գույքը ձեռք է բերել կամ անհատական բնակելի տունը կառուցում է սահմանամերձ բնակավայրում կամ այն գյուղական բնակավայրում, որտեղ կառուցվում են դպրոցներ կամ մանկապարտեզներ, ապա աջակցության չափերն ավելանում են 50 տոկոսով։

Երկրորդ բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Ձեզ արդեն իսկ վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22