Երեք անձի դանակահարություն Սիսիանում․ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

10.07.2023 15:22
1184

2023թ. հուլիսի 9-ին՝ ժամը 23:00-ին, «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 20:00-ին, տարբեր աստիճանի ծակած-կտրած վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Սիսիան քաղաքի 28, 30 և 71-ամյա բնակիչներ: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Ահազանգի հիման վրա անմիջապես ձեռնարկվել են քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել են նշված անձանց մարմնական վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, շարժառիթը:

Մասնավորապես, նախնական տվյալներով, 2023թ. հուլիսի 9-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Սիսիան համայնքի Իսրայելյան և Խանջյան փողոցների խաչմերուկում 28-ամյա երիտասարդն իր վարած «Վազ 21043» մակնիշի ավտոմեքենայով բախվել է 72-ամյա համաքաղաքացու կողմից վարած «Նիսսան X-Trail» մակնիշի ավտոմեքենային, որից հետո նշված հատվածում վիճաբանություն է առաջացել երիտասարդի և այնտեղ հավաքված անձանց միջև: 

Վիճաբանության ընթացքում դեպքի վայր է գնացել նաև երիտասարդի եղբայրը՝ վերոհիշյալ 30-ամյա տղամարդը, որտեղ շարունակվող վիճաբանության ընթացքում հավաքվածներից մեկը, խուլիգանական դրդումներով, կյանքից զրկելու դիտավորությամբ, սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել եղբայրներին, ինչպես նաև՝ դեպքի վայրում գտնվող և վիճաբանող կողմերին բաժանող 71-ամյա տղամարդուն՝ վերջիններիս պատճառելով կտրած-ծակած մարմնական վնասվածքներ: 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով /2 դրվագ/, 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 12-րդ կետերով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, առգրավվել է տարածքում առկա տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունը, վերցվել են տուժողների հագուստները և փորձանմուշներ։ Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական և դատակենսաբանական համալիր փորձաքննություններ:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ առերևույթ հանցանք կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան, ինչպես նաև հանցագործության գործիքը հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցներին տրվել է հանձնարարություն: Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է»,- նշվում է հաղորդագրության մեջ։

https://hetq.am/

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24