Երեքը` Եվրոպայի չեմպիոն

15.05.2015 15:17
2320

Ուկրաինայի Լվով քաղաքում ապրիլի 14-18-ը տեղի է ունեցել քիք-բոքսինգի պատանիների եւ մեծահասակների Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էր Սյունիքի մարզի «Գարեգին Նժդեհ» քիք-բոքսինգի ակումբը:

Մրցումներին մասնակցում էր մոտ 20 երկրի մարզիկ: Ակումբի մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Արայիկ Սարգսյանի փոխանցմամբ` մեկնելով պատասխանատու մրցումների` ձգտում են, որ իրենց նվաճած մեդալները ոսկու փայլ ունենան: Այս անգամ ակումբի սաները գերազանցեցին բոլոր սպասելիքները: Էրիկ Մարտիրոսյանը (մինչեւ 30 կգ քաշային կարգ), Արայիկ Ավետիսյանը (35 կգ) եւ Արտուշ Ավետիսյանը (45 կգ), հաղթելով իրենց բոլոր մրցակիցներին, կանգնեցին պատվո պատվանդանի վերին հարթակին` պարգեւատրվելով մեդալներով եւ դիպլոմով: Ի դեպ, մրցումների կազմակերպիչների կողմից դիպլոմով եւ խորհրդանշական մեդալով պարգեւատրվեց «Գարեգին Նժդեհ» ակումբին այս մրցումներին մասնակցությունը հովանավորած «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության վարչական տնօրեն Վահե Հակոբյանը, ում ակումբի մարզիչը եւ պատանի քիք-բռնցքամարտիկները հայտնում են իրենց երախտագիտությունը:

Եվրոպայի պատանի չեմպիոններին եւ նրանց մարզչին հանդիսավոր պայմաններում մարզասերները դիմավորեցին քաղաքապետարանի մերձակա պուրակում: Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը ընդունելով Եվրոպայի նորընծա չեմպիոններին եւ նրանց մարզչին, բարեմաղթանքներ հղեց եւ շնորհավորեց հաղթանակի առիթով մարզիկներին` մարզազգեստներ, իսկ ակումբի մարզիչ Արայիկ Սարգսյանին հուշանվեր հանձնելով: Դեռ լիովին չէին մարսել հաղթանակի բերկրանքը, երբ ակումբի սաներին հարկ եղավ մասնակցել Հայաստանի քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող միջազգային մրցաշարի, որ կայացավ մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում ապրիլի 21-23-ը: Ակումբի սաներից երկուսը` Վաչիկ Գյուլբուդաղյան եւ Վովա Բադալյան, դարձան հաղթող, եւս երկուսն արժանացան բրոնզե մեդալների: Այս մրցաշարին էլ ակումբի սաների մասնակցությունն իրականություն դարձավ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության «Տաթեւ» մասնաճյուղի տնօրեն Արայիկ Գրիգորյանի եւ գործարար Գեւորգ Փարսյանի հովանավորության շնորհիվ:

Այս եւ Եվրոպայի առաջնությունում հաղթանակների առիթով Սյունիքի մարզի քիք-բոքսինգի ակումբի մարզիչ Արայիկ Սարգսյանին եւ մրցանակների արժանացած սաներին ապրիլի 27-ին ընդունեց եւ նոր հաջողություններ մաղթեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, մի քանի օր անց` քիք-բոքսինգի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանը։

Ի դեպ, այս վերջին մրցաշարին մասնակցեց նաեւ Կապանի քիք-բոքսինգի «Զանգեզուր» ակումբի յոթ մարզիկ (մարզիչ` Վիկտոր Խաչատրյան): Առաջին անգամ մասնակցելով նման պատասխանատու մրցման` նրանցից վեցը դարձավ մրցանակակիր. Վահե Հարությունյանը (մինչեւ 46կգ քաշային կարգ) եւ Ալեն Խաչատրյանը (մինչեւ 40 կգ) ֆուլ կոնտակտ կարգում դարձան հաղթող եւ արժանացան ոսկե մեդալի ու պատվոգրի: Ռազմիկ Աբելյանը մինչեւ 63 կգ եւ Շավարշ Մկրտչյանը (մինչեւ 32 կգ) ֆուլ կոնտակտ կարգում զբաղեցրին 2-րդ տեղը եւ արժանացան արծաթե մեդալի ու պատվոգրի: Ալեն Սարգսյանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը` արժանանալով բրոնզե մեդալի եւ պատվոգրի: Ակումբի մարզիչը խնդրեց թերթի միջոցով շնորհակալություն հայտնել «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի վարչական տնօրեն Վահե Հակոբյանին, «Նորոգշին» ՍՊԸ տնօրեն Ռազմիկ Փարսյանին, «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ տնօրեն Հրաչ Ջաբրայանին, ՀԷՑ «Տաթեւ» մասնաճյուղի տնօրեն Արայիկ Գրիգորյանին` «Զանգեզուր» ակումբին աջակցելու եւ հովանավորելու համար:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10