Երեքը՝ Հայաստանի հավաքականում

17.11.2025 12:02
2874

Կարատեն օլիմպիական մարզաձև դառնալուց ավելի մեծ մասսայականություն է վայելում, և մարզաձևի՝ տարբեր կարգի առաջնություններում մարզիկների նվաճած հաջողության արժեքն ավելի է կարևորվում։

Նոյեմբերի 8-ին և 9-ին Երևանում տեղի է ունեցել մինչև 21 տարեկանների հանրապետության կարատեի  37-րդ առաջնությունը, որ կազմակերպել էր ՀՀ կարատեի ազգային ֆեդերացիան։ Սյունիքի մարզի շոտոկան կարատեի ֆեդերացիայի «Պանտերա» ակումբը (մարզիչ՝ Արմեն Գրիգորյան) պատասխանատու մրցմանը մասնակցել է  17 մարզիկով՝  երկու աղջիկ, 15 տղա։ Կապանցի մարզիկները ութ մրցանակային տեղ են գրավել․ երեքը հռչակվել է հաղթող, մեկը՝ դարձել է երկրորդ մրցանակակիր, չորսը՝ երրորդ։

Այս մրցմանն ակումբը երկար էր պատրաստվել, քանզի դրա արդյունքներով է ձևավորվում  Հայաստանի կարատեի հավաքականը, որն էլ իրավունք է ստանում մասնակցելու մարզաձևի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին։ Այս առումով, ինչպես նշեց մարզիչ Արմեն Գրիգորյանը, ակումբը կատարել է իր առջև դրված խնդիրը։ Առաջնության հաղթողներից երեքը՝ 14-15 տարիքային խմբում մինչև 48 կգ քաշային կարգում Նունե Հարությունյանը, նույն տարիքային խմբում մինչև 52 կգ քաշային կարգում Նարեկ Սարգսյանը և 16-17 տարեկանների մրցապայքարում մինչև 61 կգ քաշային կարգում Գևորգ Հակոբյանը ընդգրկվել են կարատեի Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Նրանք հաջորդ տարվա փետրվարին մասնակցելու են Եվրոպայի առաջնությանը։

«Պանտերա» ակումբի երկու խմբում պարապում են մոտ 100 մարզիկ։ Ակումբի սաներից ոմանք ունեն միջազգային հարթակներում հանդես գալու փորձ, նաև դարձել են մրցանակակիր։

Հաջողություն ցանկանանք  նորընծա չեմիպիոններին և մրցանակակիրներին։

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40