Երևան-Կապան թռիչքների օպերատոր ավիաընկերությունը վաճառվել է ԶՊՄԿ-ին

18.04.2025 16:54
1311

«ՆովԷյր» ավիաընկերությունը, որն առավել հայտնի է Երևան-Կապան-Երևան չվերթի իրականացմամբ, մեկ ամիս առաջ վաճառվել է հանքարդյունաբերական հսկա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին (ԶՊՄԿ), ավելի կոնկրետ՝ դրա բարեգործական հիմնադրամին: Նկատենք, որ այս հիմնադրամին է պատկանում նաև այն միակ օդանավը՝ չեխական արտադրության L-410UVP-E20-ը (հայկական գրանցումը՝ EK-4117), որը նախատեսված է 19 հոգու համար և ապահովում է Երևանի ու Կապանի օդային կապը: Հիշեցնենք, որ 2015 թ. արտադրված ինքնաթիռը Հայաստան է տեղափոխվել 2018-ին հենց արտադրող ընկերությունից, իսկ օդանավերի հայկական ռեգիստրում գրանցվել է 2019-ին:

«Հետք»-ը գրում է. «L-410-ը ձեռք էր բերել ԶՊՄԿ-ն, որը նաեւ ֆինանսավորել է Կապանի օդանավակայանի վերակառուցումը: Այդուհանդերձ, ի սկզբանե ինքնաթիռի սեփականատեր էր նշվել ԶՊՄԿ-ին փոխկապակցված «Գլոբալ Սերվիսիս Գրուպ» երևանյան ՍՊԸ-ն, սակայն շատ չանցած սեփականատեր գրանցվեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը: Այս հիմնադրամը նաև Կապանի օդանավակայանի կոնցեսիոն կառավարիչ ««Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ի 50 տոկոսի սեփականատերն է (մնացած 50 տոկոսը պատկանում է Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին, որը պետական կազմակերպություն է): Այսպիսով՝ ԶՊՄԿ-ի բարեգործական հիմնադրամը ոչ միայն Կապանի «Սյունիք» օդանավայայանի կոնցեսիոներ ընկերությունում մասնակցություն ունի, այլև Երեւան-Կապան-Երևան թռիչքներն իրականացնող օդանավի սեփանակատերն է, վերջերս էլ դարձել է ինքնաթիռը շահագործող ավիաընկերության սեփականատերը:

Ավստրիայի պատվո հյուպատոս Արամ Մարությանը «ՆովԷյրը» վաճառել է ԶՊՄԿ-ին։ Համո Սահյանի անունը ստացած և EK-4117 գրանցումը կրող L-410 օդանավի առաջին (2019-2020 թթ.) շահագործողն «Ատլանտիս Արմենիան Էյրլայնզ» (Atlantis Armenian Airlines) ավիաընկերությունն էր, որն ընդգրկված էր «Ատլանտիս» խմբի մեջ: Խմբում ներառված ընկերությունների փաստացի տերը ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության (ներկայում Քաղավիացիայի կոմիտե) պետի նախկին տեղակալ, ՀՀ-ում Ավստրիայի պատվո հյուպատոս Արամ Նովելի Մարությանն է: 2020-ի աշնանը Մարությանն Atlantis Armenian Airlines-ը օտարեց այլ անձանց՝ փոխարենը հինելով «ՆովԷյր» ընկերությունը, որն էլ դարձավ L-410 ինքնաթիռի նոր շահագործողը: «ՆովԷյրն», ըստ էության, Մարությանի հոր անունն է կրում:

Այդուհանդերձ, «Ատլանտիս» խմբի ոչ բոլոր ընկերություններում է որպես սեփականատեր երեւում Արամ Մարությանի անունը: Դրանցից մեկը հենց «ՆովԷյր» ՍՊԸ-ն է, որի միանձնյա տերերը հիմնադրումից՝ 2020-ի հոկտեմբերից ի վեր, ըստ փաստաթղթերի, եղել են Մարությանին փոխկապակցված անձինք՝ Սուրեն Ավագյանը (2020 թ.), Արսեն Ասլանյանը (2020-2022 թթ.), Տիգրան Շահվերդյանը (2022-2025 թթ.): Վերջինս, մասնավորապես, Մարությանի բիզնես գործընկերներից է, ու ժամանակին եղել է Atlantis Armenian Airlines-ի ֆինանսական տնօրենը:

Իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունից տեղեկանում ենք, որ մեկ ամիս առաջ՝ մարտի 18-ին, Շահվերդյանի փոխարեն «ՆովԷյր» ՍՊԸ-ի միակ սեփականատեր է գրանցվել ԶՊՄԿ-ի բարեգործական հիմնադրամը, որը գրանցված է կոմբինատի հասցեում՝ Քաջարան քաղաքում»:

Աղբյուրը նաև հայտնում է, որ «ՆովԷյրը» մեկ ամսից ավելի Կապան չի թռել:

Փետրվարի 26-ին Կապանից վերադառնալուց հետո EK-4117-ը կանգնած էր «Զվարթնոցում»: Մարտի 20-21-ին օդանավը Երեւան-Սամսուն (Թուրքիա)-Բուխարեստ (Ռումինիա)-Կունովիցե (Չեխիա) երթուղով մեկնել է «հայրենիք»: Բանն այն է, որ L-410 օդանավերն արտադրվում են Կունովիցեում, եւ պատահական չէ, որ «ՆովԷյրի» ինքնաթիռը հենց այստեղ է մեկնել: Նպատակը օդանավի վրա C-check կոչվող տեխսպասարկման աշխատանքների իրականացումն է: Սրանք պարտադիր պլանային աշխատանքներ են, որոնք ներկայում հնարավոր չէ իրականացնել Հայաստանում: Ապրիլի 9-10-ին EK-4117-ը Կունովիցե-Բուրգաս (Բուլղարիա)-Սամսուն-Երևան ուղեգծով վերադարձել է Հայաստան:

Առաջիկայում դեպի Կապան թռիչքները կվերսկսվեն:

 

m.mamul.am

ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ

24.08.2026 23:02

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38