Երևանի Ազնավուրի հրապարակում բացվեց Շառլ Ազնավուրի արձանը

18.07.2025 12:15
500

Ազնավուրի հրապարակում բացվեց Շառլ Ազնավուրի արձանը: Միջոցառմանը մասնակցում էին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Ազնավուրի որդին՝ «Ազնավուր» հիմնադրամի հիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը:

Արձանի բացումից առաջ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ Ազնավուրի արձանի բացումը նախաձեռնվել և ֆինանսավորվել է Երևանի քաղաքապետարանի կողմից:

«Մենք կարևոր համարեցինք, որ այս հրապարակում՝ Ազնավուրի անունը կրող միջավայրում, լինի մի արձան, որը կխորհրդանշի նրա մշտական ներկայությունը մեր քաղաքում»,- ասաց քաղաքապետը՝ ընդգծելով, որ այս վայրը դառնալու է հանդիպման և հիշողության վայր երևանցիների և Երևանի հյուրերի համար:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց՝ Ազնավուրը յուրաքանչյուրի կյանքում առանձնահատուկ հարազատ է, և հազվադեպ է, որ մարդիկ, անձամբ չճանաչելով մարդուն, ունենան հարազատության այսպիսի զգացում մեկի հանդեպ:

«Կինո, թատրոն, կերպարվեստ. բնական է, որ այս հրապարակն Ազնավուրի անունով կոչելը և այստեղ Ազնավուրի արձան ունենալը շատ ներդաշնակ և տրամաբանական է:

Ինչպես մշակույթն է միավորում մարդկանց, այնպես էլ Ազնավուրն իր ամբողջ գործունեությամբ շարունակում է միավորել մեզ»,- ասաց նա:

Նիկոլա Ազնավուրը հիշեցրեց, որ անցած տարի 100-ամյակի միջոցառումների շրջանակում Ֆրանսիայում հիմնվել է Ազնավուրի անվան պարտեզը Շանզ Էլիզեի սկզբնամասում: Այդ իսկ օրը Փարիզի քաղաքապետը պարտավորվել է, որ այդ նույն պարտեզում կլինի Ազնավուրի հիշատակի համար մի արձան:

«Հուսանք՝ այս երկու վայրերը թե՛ Երևանում, թե՛ Փարիզում կկարողանան մի ամուր կամուրջ կազմել Ֆրանսիայի և Հայաստանի միջև բարեկամության այս հզոր կապով, որը հայրս երբեք չի դադարել քարոզել, մարմնավորել իր ամբողջ կյանքի ու գործունեության ընթացքում»,- ասաց նա:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին ասաց, որ Ազնավուրը սիրում էր հիշեցնել, որ ինքը 100 տոկոսով հայ է, և 100 տոկոսով՝ ֆրանսիացի. «Ազնավուրը փարիզեցի տղա էր, բայց նա միշտ հիշում էր, որ նաև հայ է»:

Քանդակի հեղինակ Դավիթ Մինասյանն ասաց, որ խորհրդանշական է այն հանգամանքը, որ ձուլման աշխատանքները կատարվել են Գյումրիում, ապա հավելեց. «Շնորհակալ եմ Ազնավուրին, որ թույլ տվեց իր հետ 1,5 տարի ընկերություն անել»:

 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24