Երևանի ո՞ր վարչական շրջաններում և ՀՀ ո՞ր մարզերում են բնակարաններն ամենաշատը թանկացել

08.08.2026 21:31
424

Երևանում էապես աճել է բնակարանների պահանջարկը (այդ թվում՝ նորակառույցներում, որտեղ բնակարաններն անհամեմատ թանկ են)։ Մարզերում գների ամենամեծ աճը գրանցվել է Երևանին մոտ քաղաքներում, ընդ որում՝ արդեն «թրենդի մեջ» են մինչև 30-40 կմ հեռու գտնվող քաղաքները։

2026 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով Երևանում բնակարաններն ամենաշատը թանկացել են Նորք-Մարաշ (24,4%), Մալաթիա-Սեբաստիա (21,6%) և Շենգավիթ (20,4%) վարչական շրջաններում՝ համաձայն Հայաստանի Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալների։ Մայրաքաղաքի վարչական շրջաններում ընդհանուր առմամբ բնակարանների գներն աճել են մեկ քառակուսի մետրի դիմաց մոտ 100-150 դոլարով։ Կենտրոն վարչական շրջանը բացառություն չէ, սակայն այնտեղ, ի սկզբանե բարձր գների ֆոնին, տոկոսային արտահայտությամբ թանկացումն ավելի փոքր է թվում։ Ամենաէժան բնակարանները, ինչպես և նախկինում, Նուբարաշեն վարչական շրջանում են, որն ամենահեռուն է մայրաքաղաքի հիմնական մասից։

Բնակարանների գները` ըստ Երևանի վարչական շրջանների, 2026 թ. 2-րդ եռամսյակ

Նորք-Մարաշ վարչական շրջանում, որտեղ հիմնականում առանձնատներ են, երկար տարիներ բազմաբնակարան շենքեր չեն եղել, սակայն վերջին տարիների շինարարական բումի հետևանքով շենքեր սկսել են կառուցել նաև այնտեղ։ Կենտրոնին մոտ լինելու շնորհիվ այս վարչական շրջանը բնակարանների արժեքով երրորդն է Երևանում՝ Կենտրոնից և Արաբկիրից հետո։

Երևան. նորակառույցների գները կրկին վերև են ձգտում

Բնակարանների գներն աճել են նաև այն պատճառով, որ գործարքների ավելի քան կեսը (54%) բաժին է ընկել առաջնային շուկային, այսինքն՝ նոր բնակարաններին, որոնք անհամեմատ թանկ արժեն, քան հին բնակարանները։ Մոտավորապես նույն իրավիճակն էր նաև անցյալ տարի, հիմա Երևանում բնակարանների առքուվաճառքի գործարքների թիվը ավելացել է ավելի քան հազարով (2026 թվականի երկրորդ եռամսյակում՝ 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ)՝ կազմելով 4 882։ Բնականաբար, աճող պահանջարկն ազդել է գների վրա։

Գներն աճում են նաև այն պատճառով, որ քաղաքի կենտրոնից դուրս գտնվող վարչական շրջաններում կառուցապատողները վերցրել են ամենաշահավետ տարածքները, որտեղ համապատասխանաբար բնակարաններն ավելի թանկ են։ Դա հաստատում է վիճակագրությունը. օրինակ՝ Արաբկիրում բնակարանների գներն ավելի արագ են աճել կադաստրային 3-րդ և 4-րդ գոտիներում, քան 5-րդ և 7-րդ գոտիներում (1-ին գոտին ամենաթանկն է), Էրեբունիում՝ ավելի արագ 5-6-րդ գոտիներում, քան 7-9-րդ, և այդպես շարունակ։ Մի քանի տարի անց իրավիճակը կարող է փոխվել, երբ սկսեն շենքեր կառուցվել քաղաքի ծայրամասերում (ինչպես, օրինակ, Աջափնյակ վարչական շրջանի ծայրամասում ներկայումս կառուցվող խոշոր բնակելի թաղամասի դեպքում)։

2026 թվականի II եռամսյակում ամենաշատ նորակառույց բնակարաններ վաճառվել են Արաբկիրում և Նոր Նորքում (443 և 417): 300-ից ավելի կամ մոտ 300 վաճառք է գրանցվել Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում (354, 338 և 298)։ Քաղաքի կենտրոնում մինչ օրս քիչ չեն վաճառվող նոր բնակարանները, նույնիսկ այն պայմաններում, որ այնտեղ արդեն 4 տարի է՝ չի գործում նոր բնակարան ձեռք բերելու համար հիպոթեքային վարկի տոկոսների չափով եկամտային հարկի վերադարձը։ Ճիշտ է, նորակառույցներից շատերի շինարարությունը սկսվել է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը, այսինքն՝ արտոնությունները դեռ վերաբերում են դրանց։ Այսպես թե այնպես, այնտեղ բնակարան գնող ապահովված քաղաքացիների համար դա քիչ բան է փոխում։

Մարզեր. Գյումրին և Վանաձորը տասնյակում չեն

ՀՀ մարզերում 2026 թվականի երկրորդ եռամսյակում վաճառվել է 1 583 բնակարան, ընդ որում դրանցից միայն 15%-ն է նորակառույցներում։ Սա հաստատում է ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի այն հայտարարությունը, որ նոր բնակարան ձեռք բերելու հարկային արտոնությունները երկար տարիներ նպատակային չեն եղել և սոցիալական գործառույթ չեն իրականացրել, քանի որ դրանց միայն փոքր մասն էր կառուցվում Երևանից դուրս։

ՀՀ 10 ամենաթանկ մարզային քաղաքները` ըստ բնակարանների գների

Վերջին տարվա ընթացքում (2026 թվականի երկրորդ եռամսյակում՝ 2025-ի երկրորդ եռամսյակի համեմատ) բնակարանների գներն ամենաարագն աճել են Երևանին մոտ գտնվող Մասիսում, ինչպես նաև մայրաքաղաքից 20-40 կմ-ի շառավղով տեղակայված քաղաքներում՝ Արտաշատում, Վեդիում, Բյուրեղավանում, Չարենցավանում և Հրազդանում։ Բնակարաններն ավելի թանկ արժեն Երևանին շատ ավելի մոտ գտնվող Էջմիածնում և Աբովյանում (բնակարանների գների միջին մակարդակով դրանք արդեն մոտենում են մայրաքաղաքին), սակայն այստեղ գները փոքր-ինչ ավելի դանդաղ են աճում, թերևս այն պատճառով, որ այս քաղաքներումարդեն կառուցվել են մի քանի բազմահարկ շենքեր, և կառուցապատողները տեղափոխվել են մի փոքր ավելի հեռու գտնվող քաղաքներ, որոնք քիչ, թե շատ կայուն տրանսպորտային կապ ունեն Երևանի հետ։

Զգալիորեն թանկացել են բնակարանները նաև Հայաստանի հարավում՝ Կապանում։ Հանքարդյունաբերության հետ կապված կայուն զբաղվածության պատճառով այստեղ նույնպես սկսել են կառուցել նոր բազմահարկ շենքեր, որոնց գները, ինչպես Երևանի դեպքում, դեպի երկինք են ձգտում։

Գյումրիում և Վանաձորում, թեև դրանք ավելի խոշոր քաղաքներ են, բնակարաններն ավելի էժան են, իսկ գներն ավելի դանդաղ են աճում, քան Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում, որտեղ գները պայմանավորված են Երևանին մոտ լինելով (մայրաքաղաքում տնտեսության և զբաղվածության գերկենտրոնացման պատճառով)։

Բնակարանները թանկ են մնում նաև հանգստյան գոտի-քաղաքներում՝ Ծաղկաձորում և Դիլիջանում։ Հատկանշական է, որ մեկ այլ կուրորտային քաղաքում՝ Ջերմուկում, գների աճ գրեթե չի գրանցվել (աճել են 0,6%-ով), հնարավոր է՝ սահմանին մոտ լինելու պատճառով։

arm.sputniknews.ru

Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026

17.10.2026 10:27

Հայ գերիների հանդեպ խոշտանգումները շարունակվում են, նրանց հետ անմիջական կապը եղել է դեկտեմբերին

16.10.2026 21:03

Մոտ ենք մեր նպատակի իրագործմանը․ Պուտինն ամփոփել է հատուկ ռազմական գործողության արդյունքները

16.10.2026 20:46

Առուշ Առուշանյան․ «Նախընտրական քարոզարշավը Գորիս համայնքում ընթանում է բնականոն հունով, առողջ մրցակցային մթնոլորտ է»

16.10.2026 17:30

Կապանում կայացավ Convergences Dialogue-ի երրորդ քննարկումը․ ուշադրության կենտրոնում բնապահպանական խնդիրներն էին

16.10.2026 17:22

«Հայ գերիներն Ադրբեջանի պետական պատանդներն են»,- Երևանում «Վերադարձ հայ գերիների» միջազգային համաժողովին հայտարարեց Հիլդա Չոբոյանը

16.10.2026 17:20

«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. Լիխաչով

16.10.2026 17:17

Իսլամական Հանրապետության՝ Կապանում գլխավոր հյուպատոսի ուղերձը Սյունիքի մարզի պաշտոնյաներին և բնակչությանը

16.10.2026 15:49

Տեղի է ունեցել Փաշինյանի և Փեզեշքիանի հանդիպումը․ ինչ են քննարկել

16.10.2026 15:22

Հայաստանը ոսկու, պղնձի և կրիտիկական միներալների ուսումնասիրման ներուժ ունի․ Հայկ Ալոյան

16.10.2026 15:18

Խնձորեսկ․  արմատներով հզոր, մշակույթով անսասան․  «1000 ՎԱՀԱՆ»-ը Խնձորեսկում

16.10.2026 15:09

Մտահոգություն չունենք, վստահում ենք մեր հայ գործընկերներին. Արաղչին՝ TRIPP-ի մասին

16.10.2026 14:34