«Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատման հարցում հասել ենք ամենամոտ կետին»․ Ֆիդան

11.12.2024 16:22
623

«Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատման հարցում հասել ենք ամենամոտ կետին», - թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ, երկրի խորհրդարանում նախօրեին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ շեշտելով՝ «Հարավային Կովկասում խաղաղության հասնելու հույսի շող կա»։

Ֆիդանը նշել է, որ Թուրքիան աջակցում է խաղաղության բոլոր ջանքերին։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն էր հայտարարել, թե ցանկանում են, որ «տարածաշրջանում ստեղծված պատմական հնարավորությունը» նպաստի Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը։

«Մեր դիվանագիտական ծառայությունը հավատարիմ է մեր տարածաշրջանում խաղաղության, հանգստության և անվտանգության հաստատմանը։ Հավատում եմ, որ այն կշարունակի հաջողությամբ կատարել իր առաքելությունը», - խորհրդարանում հայտարարել էր Թուրքիայի նախագահը։

Մինչ Թուրքիան խաղաղության հաստատմանը հասնելու եզրափակիչ փուլից է խոսում, Բաքուն շարունակում է պնդել, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու համար երկու հիմնական խոչընդոտ կա՝ պնդելով Հայաստանի Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը, որտեղ, ըստ Բաքվի, տարածքային պահանջ կա Ադրբեջանի նկատմամբ։ Պաշտոնական Երևանն էլ հակադարձում է՝ ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ։

Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպրի կայարանին և մերձքաղաքային գնացքին. կան զոհեր և վիրավորներ

30.10.2026 11:41

Գարեգին Բ-ի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը

30.10.2026 11:36

Վեհափառի գործով ինքնաբացարկ հայտնած դատավոր Հակոբ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

30.10.2026 11:10

Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակել է Ադրբեջանում պահվող 20 հայ պատանդների մասին թղթածրար

30.10.2026 11:04

Գևորգ Փարսյանի ձեռնարկած «Ուխտագնացություն Կապան» նախագիծը՝ գործողության մեջ․ այս անգամ Բաղաբուրջի սրբավայրերում էինք

30.10.2026 10:07

Գարեգին Բ-ն Օքսֆորդի համալսարանի ներկայացուցչի հետ խոսել է արցախցիների իրավունքներից

29.10.2026 20:13

ԿԲ պահոցը Շուշիում էր, Արգիշտի Քյարամյանը ի՞նչ էր անում այնտեղ ռազմական դրության ժամանակ. Ղազարյան

29.10.2026 17:47

Իրանը ներմուծել է ավելի քան 2 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա` շրջանցելով պատժամիջոցները․ Reuters

29.10.2026 17:25

Մեր կյանքի անբաժան մաս դարձած «պասպորտ-սեղանները» փակվում են. Փաշինյանը՝ նոյեմբերի 1-ից գործարկվող բիոմետրիկ անձնագրերի մասին

29.10.2026 15:25

Հունվարի 1-ից առողջության ապահովագրության համակարգում կընդգրկվեն մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները

29.10.2026 12:56

«Գիտատեխնիկական նվաճումներն ու մայր բնությունն այսօր»

29.10.2026 12:02

Արցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի

29.10.2026 11:47