Հունվարի 1-ից առողջության ապահովագրության համակարգում կընդգրկվեն մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները

29.10.2026 12:56
103

«Մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող մեր քաղաքացիները ևս 2027 թվականի հունվարի 1-ից կընդգրկվեն առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում»:

Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 29-ի նիստում:

«Նրանց համավճարի բեռը կբաշխվի հետևյալ համամասնությամբ. 10 հազար 800 ամսական ապահովագրավճարից 4400 դրամը կսուբսիդավորի պետությունը, 4400 դրամը կվճարի գործատուն, և 2000 դրամն աշխատողը կվճարի»,- ներկայացրել է նախարարը:

Այն քաղաքացիները, որոնց աշխատավարձը 2027 թվականի հունվարի 1-ից անցնի 200 հազար դրամը և լինի մինչև 500 հազար դրամ, պետությունն այս պարագայում կսուբսիդավորի 6000 դրամ, մնացած 4400 դրամը կվճարի քաղաքացին»,- ասել է Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը նաև ներկայացրել է, որ 2027-ի հունվարի 1-ից աշխատող անձինք կամավոր հիմունքներով հնարավորություն կունենան ապահովագրել իրենց փոխկապակցված անձանց:

«Սա նշանակում է, որ 200 հազարից 500 հազար դրամ աշխատավարձ ստացողները կկարողանան իրենց ընտանիքից մեկ անդամի ևս ներառել համակարգ՝ իրենք վճարելով նրանց համար, իսկ 500 հազարից ավելի աշխատավարձ ստացողները՝ 2 անդամի»,- մանրամասնել է Ավանեսյանը:

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը Հայաստանում մեկնարկել է այս տարվա հունվարի 1-ից։

Առաջին փուլում ընդգրկվել են մինչև 18 տարեկան երեխաները, 65 և ավելի բարձր տարիքի քաղաքացիները, 18-65 տարեկան հաշմանդամության կարգ և սոցիալական անապահովության բալ ունեցող անձինք, ինչպես նաև 200 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները։

Հունվարի 1-ից առողջության ապահովագրության համակարգում կընդգրկվեն մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները

29.10.2026 12:56

Արցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի

29.10.2026 12:38

«Գիտատեխնիկական նվաճումներն ու մայր բնությունն այսօր»

29.10.2026 12:02

Արցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի

29.10.2026 11:47

Մոսկվայի, Կիևի և Վաշինգտոնի բանակցությունները տեղի կունենան Աբու Դաբիում նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով

29.10.2026 11:33

Կապանում ՏԻՄ ընտրությունների անցկացման գլխավոր նախապայմանը՝ ժամանակավորապես սառեցնել Սյունիքի մարզպետարանի գործունեությունը

29.10.2026 10:45

Քննություններից բացի՝ մոտիվացիոն նամակ ու հարցազրույց․ ինչ է փոխվելու բուհերի ընդունելության կարգում

29.10.2026 10:38

Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի

29.10.2026 10:17

Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ Կապան համայնքում քաղաքաշինության բնագավառում իրականացվել են լայնածավալ աշխատանքներ

28.10.2026 23:10

Զեղծшրարները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից․ ԿԲ

28.10.2026 22:57

Ընկավ Արցախի սահմանին

28.10.2026 15:54

Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆ

28.10.2026 15:44