Երևանն ու Բաքուն այսօր կհրապարակեն նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը

11.08.2025 16:33
457

Երևանն ու Բաքուն այսօր կհրապարակեն խաղաղության համաձայնագրի նախաստորագրված տեքստը: 17 կետից բաղկացած բուն խաղաղության պայմանագիրը բանակցվել է ավելի քանի երեք տարի, ամբողջությամբ համաձայնեցվել հինգ ամիս առաջ, երբ Երևանն ընդունեց երկու չհամաձայնեցված կետերի շուրջ Բաքվի՝ միջազգային ատյաններից հայցերը հետ կանչելու և սահմանին երրորդ կողմի ուժեր չտեղակայելու առաջարկները:

Հայաստանում պայմանագիրը հրապարակելու պահանջ մշտապես ընդդիմությունն է ներկայացրել, սակայն իշխանությունից պատճառաբանել են՝ փաստաթղթի հրապարակման համար նաև Բաքվի համաձայնությունն է պետք:

Տեքստի հրապարակումից առաջ արտաքին գործերի նախարարն արդեն հայտարարել է. - «Խաղաղության համաձայնագրի բովանդակությունը հիմնականում հայտնի է հանրությանը, նշել ենք, թե դրանում ինչ կա և ինչ վստահաբար չկա։ Օգոստոսի 11-ին, ինչպես պայմանավորվել ենք ադրբեջանական կողմի հետ, նախաստորագրված համաձայնագրի տեքստը կհրապարակվի։ Ողջամտության կանխավարկածով այդ պահից բոլոր շահարկումներն ուղղակի կդադարեն»։

Հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագիրը Վաշինգտոնում շաբաթավերջին ոչ թե ստորագրվեց, այլ նախաստորագրվեց: Ստորագրման համար Բաքուն երկու նախապայմաններ է ներկայացնում, որոնցից մեկը՝ ԵԱՀԿ Միսկի խմբի լուծարումնը, արդեն իրագործված է. Վաշինգտոնում արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը համատեղ դիմեցին ԵԱՀԿ-ին՝ մոտ երեք տասնամյակ առաջ Ղարաբաղյան հակամարտության համար ձևավորված կառույցը լուծարելու հարցով:

Ալիևը վաշինգտոնյան բանակցություններից հետո վստահ պնդում էր, թե նաև կփոխվի Հայաստանի Սահմանադրությունը, ինչից հետո ցանկացած պահի արդեն խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել:

«Եվ հիմա պիտի աշխատենք հաջորդ փուլի վրա, որպեսզի ստորագրենք», - իր հերթին, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու օրակարգով 5 կետից բաղկացած փաստաթուղթը սեղանին էր դրվել 2022 թվականի մարտին: Առաջարկները Բաքվին էին, որին Երևանը պատասխանել էր երկու ամիս անց ՝ 6 կետից բաղկացած մի փաթեթով: Այն ներառում էր Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը, գերիների վերադարձը: Հետագայում այս հարցերը պայմանագրից դուրս մնացին, ավելին՝ Արցախի հայաթափումից հետո հայ պաշտոնյաները բացատրում էին, թե արցախահայերի վերադարձն այլևս իրատեսակ չէ, իսկ գերիների վերադարձի վերաբերյալ ասում էին՝ այն խաղաղության պայմանագրում ամրագրելու հարց չէ, իրենք դրանից դուրս էլ այդ ուղղությամբ աշխատում են:

Թեև փաստաթուղթը դեռ հրապարակված չէ, բայց հայտնի է, որ դրանով չի լուծվելու նաև Հայաստանի ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցը: Սա էլ, ըստ հայ պաշտոնյաների, կլուծվի սահմանազատմամբ, որը մեկ տարի է՝ տեղից չի շարժվում: Իշխանությունը ձեռքբերում է համարում, որ այդ համաձայնագրով Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, բայց այստեղ էլ ընդդիմությունը խնդիր է համարում այն, որ հիմքում չկա կոնկրետ քարտեզ:

Դատապարտելի է. Հայր Ասողիկը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին Մայր տաճար չտանելու մասին

17.10.2026 23:53

ՀՀ-ի հանքարդյունաբերության ոլորտը գրեթե ուշադրության չէր արժանանում, բայց հիմա մեզ սկսել են լսել. Ռոման Խուդոլի

17.10.2026 23:49

Ձորաստան գյուղում վերաբացվեց մշակույթի տունը

17.10.2026 19:00

Խուդաթյանն ու Ջհանյանը լեռնամետալուրգիայի ոլորտում հուշագիր ստորագրեցին

17.10.2026 18:41

Նախընտրական Գորիս․ Առուշ Առուշանյանը՝ խոշորացվող համայնքի հիմնախնդիրներից մի քանիսի մասին (տեսանյութ)

17.10.2026 16:40

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում

17.10.2026 14:35

Որպես հանքարդյունաբերող՝ մենք ավելի հակված ենք կայուն զարգացում տերմինն օգտագործել. Արմեն Ստեփանյան

17.10.2026 12:35

Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026

17.10.2026 10:27

Հայ գերիների հանդեպ խոշտանգումները շարունակվում են, նրանց հետ անմիջական կապը եղել է դեկտեմբերին

16.10.2026 21:03

Մոտ ենք մեր նպատակի իրագործմանը․ Պուտինն ամփոփել է հատուկ ռազմական գործողության արդյունքները

16.10.2026 20:46

Առուշ Առուշանյան․ «Նախընտրական քարոզարշավը Գորիս համայնքում ընթանում է բնականոն հունով, առողջ մրցակցային մթնոլորտ է»

16.10.2026 17:30

Կապանում կայացավ Convergences Dialogue-ի երրորդ քննարկումը․ ուշադրության կենտրոնում բնապահպանական խնդիրներն էին

16.10.2026 17:22