Իսկապե՞ս Զրադաշտի ծննդավայրը Սյունիքն է, ավելի ստույգ՝ Որոտանի հովիտը

16.11.2019 22:25
1876

Մեզ հայտնի է իրանական ժողովուրդների նախաիսլամական կրոնի՝ զրադաշտականության «սուրբ» գիրքը՝ Ավեստան:

Այն ստեղծվել է մ.թ.ա. 1-ին հազարամյակի 1-ին կեսին՝ բանավոր ձեւով, հետագայում զգալի չափով վերափոխվել, լրացվել ու գրի է առնվել հին իրանական մի լեզվով, որ պայմանականորեն անվանվում է ավեստայի լեզու:

Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների ժամանակ (մ.թ.ա. 334-331) Ավեստան ոչնչացվել է:

Սասանյանների օրոք (III-VII դարեր) բանավոր ավանդությունների հիման վրա կազմվեց եւ օրինականացվեց Ավեստայի պահլավերեն (միջին պարսկերեն) տեքստը:

Ըստ Ավեստայի՝ զրադաշտականության հիմնադիրը համարվում է Զրադաշտը, Ավեստայի լեզվով՝ Զարատուշթրան:

Ընդունված տեսակետով՝ Զրադաշտն ապրել է մոտ մ.թ.ա. 630-553 թթ.:

Նրա ծննդավայրի հետ կապված տարբեր վարկածներ են եղել ու կան:

Նախկինում եւ հատկապես ներկայումս շրջանառվում է տեսակետ, որ Զրադաշտի ծննդավայրը Սյունիքն է, ավելի ստույգ՝ Որոտան գետի հովիտը, Որոտան գետի ջրով սնվող երկիրը…

Այդ մասին մանրամասն տեղեկություններ է հաղորդում Հովիկ Ներսիսյանի հեղինակած «Հայագիտական ուսումնասիրություններ» գիրքը (Երեւան, 2011):

Գրքում բազմիցս անդրադարձ է կատարվում այդ տեսակետին եւ դրան առնչվող հարցերին:

Ու ինչպես է հիմնավորում գրքի հեղինակը, որ Որոտան գետի անունն արծարծվում է Ավեստայում:

Բազմաթիվ պարզաբանումներից մեկը (էջ 440-441)՝ «Վանգուհի-Դաիթա բառը ստուգաբանել ենք հետեւյալ կերպ. Վանգուհի-Դաիթան բարդ բառ է՝ կազմված՝ 1-ին՝ վանգ-ուհի, պահլավերեն վանգ, հայերեն վանկ եւ պարսկերեն բանգ. բղավոց, գոռում, գոչյուն մեկնաբանությամբ, եւ 2-րդ՝ դաիթա, պահլավերեն դաիթիկ եւ դաթ, պարսկերեն դադ, գազան, վայրի կենդանի մեկնաբանությամբ: Այսպիսով, այդ բարդ բառ անունը նշանակում է՝ վայրագ, գազանային գոռում, գոչում ունեցող գետ: Հայերենում նման վայրի գազանային գոռոցը որոտ է կոչվում եւ, հետեւապես, այդ գետը, որ այդպես որոտալի ձայնով է հոսում՝ հայերենում պետք է կոչվի որոտան, եւ տեսնում ենք, թե ինչպես Հայաստանի Զանգեզուրի Բարգուշատ լեռներից սնվող Բարգուշատ գետը հենց այդպես էլ կոչվում է՝ Որոտան:

Այսպիսով, այն ավեստագետները, որոնք հայկական Արաքս գետն են նշում որպես Վանգուհի-Դաիթա, շփոթանքի մեջ են, քանզի բացի վերոնշյալ փաստարկման, մեր ձեռքի տակ եւս ունենք այդ գետի հարեւան տարածքում գտնվող տեղանունների ցանկ, որոնք ամրապնդում են նշված գետի տեղադրումը»:

Ըստ Ավեստայի՝ Վանգուհի-Դաիթան (Որոտանը) բարի գետ է:

Դրա համար է, որ Արարիչ Ահուրա Մազդան հենց Որոտանի գետափին է գումարել աստվածների (անվանի մահկանացուների) ժողով, երբ պետք էր պատրաստվել սպասվող սառցադաշտային ժամանակներին:

Եվ այդ կապակցությամբ Արարիչ Աստվածը Որոտանի գետափին սառցակալումից փրկվելու գործընթաց է սկսում:

Վերոնշյալ գրքի հեղինակն այնուհետեւ նշում է՝ «…Համաձայն…ավեստայական ասույթի՝ մարդկությունը, իմա՝ Ինդո-Իրանական ցեղերը, ներկա Հայաստանից (Որոտանի հովտից ) են չվել հարավ եւ ըստ պահլավական կրոնական գրականության ու ավեստայական ասույթների՝ Զրադաշտը…Վանգուհի-Դաիթա (Որոտան) գետի ջրով սնվող երկրում է ծնվել» (էջ 498):

Եվ այդ պատճառով՝ թե՛ երկրամասը, թե՛ գետը սուրբ են:

Հ.Գ.

Ասում են՝ Ամենայն հայոց գուսան Աշոտը ծանոթ է եղել Ավեստային եւ Որոտան գետի ու մեր երկրամասի՝ հին աստվածներին ունեցած առնչություններին:

Նաեւ դրա արդյունքում է, ինչպես եւ Քրիստոնեության տարածման գործում Սյունքի ունեցած կարեւոր դերը հաշվի առնելով, ծնվել չքնաղ ու այլեւս թեւավոր խոսքը՝ «…Սյունյաց հողը անարատ է/ Չարի սերմը բուն չի դնի, անարմատ է…»:

 

Սամվել Ալեքսանյան

 

 

ՌԴ-ն մտադիր է պահպանել 102-րդ ռազմшբազայի վերաբերյալ ՀՀ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները. Զախարովա

15.09.2026 18:32

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Հայաստանի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը

15.09.2026 16:38

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբ

15.09.2026 16:16

ՔՊ վարչությունում այսօր որոշվելու են Սյունիքի թեկնածուները․ Փաշինյանի գլխավորությամբ նիստ է սպասվում. ArmLur.am

15.09.2026 14:57

Հրաժեշտի հանդիպում «Սյունյաց երկրի» խմբագրատանը․ Մորթեզա Աբեդին Վարամին թողնում է գլխավոր  հյուպատոսի պաշտոնը և աշխատանքի անցնում Իրանի ԱԳՆ–ում

15.09.2026 14:34

ԵՄ-ն հետագայում կարող է Հայաստանից պահանջել միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ. Եվրախորհրդարանի պատգամավոր

15.09.2026 14:22

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի կանխատեսումը

15.09.2026 14:20

ՀՎԿԱԿ-ը պարզաբանել է, թե որ կառույցներն են վերահսկում Հայաստանում խմելու ջրի որակը

15.09.2026 12:21

ԱՄՆ-ն խոստովանել է, որ հարձակողական զենք է տեղակայել տիեզերքում

15.09.2026 11:49

Զինված հակամարտությունները կարող են աղետալի հետևանքներ ունենալ ամբողջ աշխարհի համար․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

15.09.2026 11:24

Սյունիքի մի շարք բնակավայրերում էլեկտրաշչակ է գործարկվելու

15.09.2026 10:56

Երբեմնի Նատիրն կամ Նադիր կամ Նատրի գյուղի եկեղեցին

15.09.2026 10:46