Երևանում առաջին ավտոկինոթատրոնն է բացվում

30.06.2020 10:30
1258

Երևանում հուլիսին կբացվի առաջին ավտոկինոթատրոնը բաց երկնքի տակ: Ինչպես PanARMENIAN.Net-ին ասաց «ՌիվերՍայդ» drive-in cinema-ի համահիմնադիր և տնօրեն Բաբկեն Մելիքյանը, նախագծի գաղափարը վաղուց էր ծագել:

«Միտքը շուտվանից ունեինք, բայց կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը խանգարեց: Մյուս կողմից՝ այս պայմաններում նման կինոթատրոնի կարիքն ավելի է զգացվում, քանի որ այլ կինոթատրոններ չեն գործում, և մեզ մոտ անվտանգ է լինելու: Այն, ինչ մենք հիմա ստեղծում ենք ընկերներով, ջահել ժամանակ ամերիկյան ֆիլմերում էինք տեսնում ու մտածում՝ ինչ լավ կլիներ, որ մեզ մոտ էլ լիներ նման բան», - նշեց Բաբկենը:

Ավտոկինոթատրոնը կբացվի մինչև հուլիսի կեսերը, հստակ օրը դեռ հայտնի չէ: Այն կտեղակայվի «Մերիդիան» էքսպոկենտրոնի հարակից տարածքում:

Այն նախատեսված կլինի 82 ամտոմեքենայի համար: Պլանավորվում է օրական երկու կինոդիտում անցկացնել. ցուցադրվելու են թե միջազգային կինոպրեմիերաներ, թե այլ ֆիլմեր: Հանդիսատեսը ֆիլմի ձայնը լսելու է անմիջապես իրենց մեքենայի ներսում՝ բարձրախոսներից:

«Ֆիլմերի ցուցադրությունները լինելու են երեկոյան: Ցուցադրելու ենք կինոպրեմիերաներ, բայց շաբաթվա մեջ կունենանք օրեր, երբ արտհաուսային ֆիլմեր կցուցադրվեն: 14 մետրանոց էկրան կլինի: Տոմսի արժեքը կլինի 6000 դրամ 1 մեքենայի համար՝ անկախ դրանում գտնվող անձանց քանակից», - պատմեց նախագծի համահիմնադիրը:

Նրա խոսքով՝ տարածքում կգործի նաև սննդի կետ, որտեղից պատվեր կարելի է անել անմիջապես ավտոմեքենայի միջից կինոդիտումից առաջ կամ ընթացքում՝ գրելով ավտոկինոթատրոնի վեբկայքի կամ ֆեյսբուքյան էջի չատբոտին:

«Զվարճանքի վայրի համար 5000 քմ տարածք ենք առանձնացրել: Նախագիծը հետագայում որպես մեծ զվարճանքի բացօթյա վայր ենք նախատեսում. այն գտնվում է ձորում, գետի ափին, կարելի է «քաղաքից դուրս» ֆորմատով հանգիստ անցկացնել վրաններով և այլն», - նշեց Բաբկենը:

 

panarmenian.net

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40