Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51
402

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում Կառավարության ծրագիրը ներկայացնելու ելույթի ժամանակ անդրադարձել է 2019 թվականին իր արած հայտարարությանը՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»։

Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է այդ ժամանակ նման հայտարարություն արել՝ շեշտելով, որ ցանկանում է այս թեման մեկընդմիշտ ամփոփել։

«Քավ լիցի, չեմ մոռացել, որ արել եմ այդ հայտարարությունը, բայց վերջին տարիներին տասնյակ անգամներ անդրադարձած լինելով այս թեմային, ուզում եմ ամփոփել մեկընդմիշտ: Հայաստանյան ավագ և միջին սերնդի քաղաքական ծագումնաբանությունը հանդիսացած Ղարաբաղյան շարժմանը և Ղարաբաղը Հայաստան տեսնելու գաղափարին անմնացորդ նվիրումն է, որ ինձ ու իմ գործընկերներին համարձակություն է տվել առաջ գնալ, բացել վարագույրը և տեսնել, թե ինչ կա Ղարաբաղի շարժման հետևում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ ասել է վարչապետը՝ հավելելով, որ  35 տարի Հայաստանը բացարձակապես  ոչինչ չի խնայել Ղարաբաղի համար։

«Մեր կառավարությունը ոչինչ չի խնայել Ղարաբաղի համար։ Մեր կառավարման տարիներին նախորդող նույն ժամանակահատվածի համեմատ մեկ միլիարդ դոլարից ավելի ֆինանսավորում ենք հատկացրել Ղարաբաղին։ Եվ, ի վերջո, մենք վարագույրը բացելու և տեսնելու համարձակություն ենք ունեցել, որ Ղարաբաղյան շարժումը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի պետականությունն ու ապագան զրոյացնելու նախագիծ, ու մենք ժողովրդի տված մանդատով փակել ենք այդ նախագիծը՝ Հայաստանի պետականության հարատևության համար բացելով անսահմանափակ հնարավորություններ։ Կօգտվե՞նք մենք այդ հնարավորությունից, թե՞ ոչ, ուրիշ հարց է»,-նշել է Փաշինյանը։

Նա վստահեցրել է, որ ոչ միայն Ադրբեջանում, այլև Թուրքիայում չպետք է Հայաստան փնտրել, Իրանում չպետք է Հայաստան փնտրել, Վրաստանում չպետք է Հայաստան փնտրել՝ երկու հիմնական պատճառով:

«Առաջինը, երբ Հայաստանից դուրս Հայաստան ենք փնտրում, տեսադաշտից և ուշադրությունից դուրս ենք թողնում Հայաստանի Հանրապետությունը, նրա կարիքներն ու շահերը, նրա համար հոգ տանելու մեր պատասխանատվությունը և պարտավորությունը։

Եվ երկրորդ՝ երբ մենք հայրենիք ենք փնտրում մեր չորս հարևանների միջազգային ճանաչված տարածքներում, բացում ենք այն դուռը, որով նրանք իրենց հայրենիքն են փնտրում Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքներում։  Եվ ստացվում է, որ մենք փնտրում ենք չորս տեղ, իրենք չորսով փնտրում են մի տեղ՝ մեր երկրում, մեր պետությունում, մեր հայրենիքում, ու մենք հայտնվում ենք մեկն ընդդեմ չորսի կարգավիճակում։ Երբ հայտնվում ենք մեկն ընդդեմ չորսի կարգավիճակում, անխուսափելիորեն հասկանում ենք, որ չենք կարող նման հարևանության մեջ ապրել առանց արտաքին օգնության, իսկ նա, ով գալիս է մեզ օգնելու, որ մենք մեր հարևանության մեջ կարողանանք ապրել, պարզվում է, ինքն էլ իր հայրենիքն է փնտրում այստեղ և նույնիսկ վիրավորվում է, որ մենք մեզ, մեր պետության ու անկախությանը լուրջ ենք վերաբերվում, և չենք հասկանում, որ ընդամենը տեղապահ ենք, ժամանակավոր տեղապահ և գործիք պատմական արդարության, իր պատմական արդարության վերականգնման համար»,-մանրամասնել է նա։

Փաշինյանը խոսքով՝ սոցիալ հոգեբանության պատմության այս տրամաբանության ընթացքի մեջ է, որ հայ ժողովուրդը ենթարկվել է կոտորածների ու ցեղասպանության՝ ինքն էլ չհասկանալով, թե ինչու  է դա իր հետ տեղի ունենում։

«Եվ «Արցախը Հայաստանը և վերջ»-ը ծառայել է այս նպատակին, որ, ի վերջո, բացենք մեր պատմության վարագույրը, մտնենք մեր պատմության և իրականության կուլիսներ և տեսնենք, թե ինչ է կատարվում։

 

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25