Երևանում կկառուցվի 250 մեգավատ հզորությամբ և ամենաէժան էլեկտրաէներգիան տրամադրող նոր ՋԷԿ

10.11.2018 15:36
1207

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում 26 ամսվա ընթացքում կկառուցվի 250 մեգավատ հզորությամբ նոր ջերմաէլեկտրակայան, որը կտրամադրի ամենաէժան էլեկտրաէներգիան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՀՀ կառավարության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը, այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

«Սա համատեղ ծրագիր է իտալական հայտնի «Ռենկո» ընկերության, ևս մեկ հայտնի իտալական պետական ընկերության, ինչպես նաև գերմանական «Սիմենս» ընկերության հետ, որի արդյունքում մենք կունենանք մի ջերմաէլեկտրակայան, որն այս պահի դրությամբ մեր բոլոր գործող ջերմաէլեկտրակայաններից ամենաարդյունավետը կլինի և մեզ կտրամադրի ամենաէժան գնով էլեկտրաէներգիան»,- ասել է Ավինյանը:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն ընդգծել է, որ Երևանի ջերմաէլեկտրակայանի վերջին վերազինումից հետո դրա օգտակար գործողության գործակիցը որոշակիորեն բարձրացել է՝ կազմելով շուրջ 49 տոկոս: «Նոր ջերմաէլեկտրակայանի օգտակար գործողության գործակիցը կլինի շուրջ 53 տոկոս: Որքան օգտակար գործողության գործակիցը բարձր է, այնքան հնարավոր է լինում մեկ կիլովատ ժամ էլեկտրաէներգիայի արտադրության համար ավելի քիչ գազ ծախսել»,- ասել է Բաղրամյանը:

Նոր կայանում հնարավոր կլինի մեկ կիլովատ ժամ էլեկտրաէներգիա արտադրել 230 դրամ գազի ծախսով: Վառելիքի նվազ ծախսը թույլ կտա ավելի էժան սակագնով էլեկտրաէներգիա ստանալ:

Ներդրումային ծրագիրը քննարկվել է նաև նախորդ կառավարության օրոք, նոր կառավարությունը որոշել է գնալ վերաբանակցությունների, ինչի արդյունքում ներդրողի հետ համաձայնության են եկել նոր, ավելի գոհացուցիչ պայմանավորվածությունների շուրջ: «Նախկին պայմանավորվածությունների համաձայն՝ գինը, որը բանակցվել էր ընկերության հետ, ֆիքսված էր 6.02 ամերիկյան ցենտ, բայց արդեն հեղափոխությունից հետո վերաբանակման գործընթացում մենք համաձայնեցինք 5.7 դոլարային ցենտի շուրջ, որը տարեկան շուրջ 6.4 միլիոն դոլարի խնայողություն է լինելու մեզ համար, լինելու է մոտ 167 միլիոն դոլարի խնայողություն այս ջերմաէլեկտրակայանի ամբողջ կյանքի ընթացքում»,- մանրամասնել է Տիգրան Ավինյանը:

Ֆիքսված նոր սակագինն այսօրվա փոխարժեքի պայմաններում կազմում է մոտ 27.4 դրամ: Համեմատության համար նշենք, որ Հրազդանի 5-րդ էներգաբլոկը էլեկտրաէներգիա է արտադրում 31.5 դրամ սակագնով, Երևանի ՋԷԿ-ի առաջարկած սակագինն էլ 29 դրամ է: Նոր ՋԷԿ-ի շինարարությանը կներգրավվի 1000-1200 մարդ, շահագործման ժամանակ կստեղծվի մոտ 230 բարձր վարձատրությամբ աշխատատեղ:

 

 

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34