Երևանում մեկնարկեց ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը

06.06.2022 16:25
1063

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հունիսի 6-ին մեկնարկեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, խորհրդի նիստին մասնակցելու են ՀԱՊԿ անդամ երկրների 128 պատվիրակներ: Նիստի ընթացքում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը կներկայացնի Հայաստանի Հանրապետության գործունեությունը մարտահրավերներին և անվտանգության սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ` նախագահական գերակայությունների իրականացման համատեքստում։ ՀԱՊԿ ԽՎ խորհրդի անդամ, ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը իր հերթին կանդրադառնա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2021 թվականի սեպտեմբերյան նստաշրջանի որոշումների կատարման ընթացքի և կազմակերպության հաշվետու ժամանակահատվածի գործունեությանը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը իր հերթին կխոսի ՀԱՊԿ անդամ պետությունների խաղաղապահ գործունեության իրավական ապահովման կատարելագործման միջոցառումների մասին։ ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՌԴ Դաշնային ժողովի պետական դումայի անվտանգության և կոռուպցիայի հակազդման նախագահի տեղակալ Անատոլի Վիբորնին կներկայացնի ՀԱՊԿ անդամ պետությունների ժողովրդավարական ընտրությունների, ընտրական գործընթացների և ինքնիշխանության պաշտպանության իրավական ստանդարտի մշակման մարտահրավերները հասարակական-քաղաքական ոլորտում։

 

Նիստի ընթացքում կքննարկվի 2021-2025 թվականների ռազմավարությունը, ՀԱՊԿ ԽՎ գործունեության ֆինանսավորումը և կառույցի գործունեությանն առնչվող մի շարք այլ հարցեր։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40