Երևանում ՍԾՏՀ ԱԳՆ-ների խորհրդի նիստին կմասնակցեն նաեւ Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչները

21.06.2018 12:41
1465

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում կայանալիք Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործանախարարների խորհրդի նիստին կմասնակցեն նաեւ Ադրբեջանի ու Թուրքիայի ներկայացուցիչները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունիսի 27-ին նախատեսված նիստին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանեն կառույցի բոլոր անդամ երկրների պատվիրակությունները: Կազմակերպության անդամ են Հայաստանը, Ալբանիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը, Սերբիան, Թուրքիան եւ Ուկրաինան:

ՍԾՏՀ առաջնայնություններն են՝ առեւտուր եւ տնտեսական զարգացում, բանկային գործ եւ ֆինանսներ, հեռահաղորդակցություն, էներգետիկա, տրանսպորտ, գյուղատնտեսություն եւ գյուղատնտեսական արդյունաբերություն, առողջապահություն եւ դեղագործություն, բնապահպանություն, զբոսաշրջություն, գիտություն եւ տեխնոլոգիաներ, վիճակագրական տվյալների եւ տնտեսական տեղեկատվության փոխանակում, մաքսային եւ սահմանային այլ մարմինների միջեւ համագործակցություն, պայքար կազմակերպված հանցավորության, թմրանյութերի, զենքերի եւ ռադիոակտիվ նյութերի անօրինական ներկրման, ահաբեկչության եւ անօրինական արտագաղթի դեմ, արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացում, փոքր եւ միջին ձեռնարկատիրություն, կրթություն, ինստիտուցիոնալ վերազինում եւ կառավարում: Կազմակերպությունը կոչված է տնտեսական համագործակցության միջոցով ամրապնդելու կայունությունը Սեւծովյան տարածաշրջանում եւ այն վերածելու բարգավաճման գոտու: Կազմակերպության աշխարհագրությունը ծածկում է մոտ 20 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք` ընդգրկելով երկու մայրցամաքներում գտնվող Սեւծովյան, Բալկանյան եւ Կովկասյան երկրներ եւ ներկայացնելով դրանց մոտ 350 միլիոն բնակչությունը: ՍԾՏՀ տարածաշրջանը, որը հարուստ է նավթով եւ գազով, ինչպես նաեւ այլ բնական պաշարներով, աստիճանաբար վերածվում է Եվրոպայի ամենակարեւոր տրանսպորտային եւ էներգետիկ փոխադրումների միջանցքներից մեկը: Անդամ երկրների միջեւ տարեկան առեւտրի ծավալը կազմում է ավելի քան 300 միլիարդ ԱՄՆ դոլար:

ՍԾՏՀ անդամ երկրների Արտաքին գործերի նախարարների խորհուրդը հանդիսանում է կազմակերպության շրջանակում որոշումներ կայացնող գերագույն մարմինը: Խորհրդի հերթական հանդիպումները գումարվում են տարեկան երկու անգամ` մայիսին-հունիսին եւ նոյեմբերին-դեկտեմբերին, անհրաժեշտության դեպքում գումարվում են նաեւ հատուկ կամ ոչ-պաշտոնական հանդիպումներ: Խորհրդի հանդիպումները գումարվում են ՍԾՏՀ անդամ երկրներում այբբենական կարգով եւ կարգավորվում են ՍԾՏՀ Նախագահության կողմից: Նախագահությունն իրեն հերթին կարգավորվում է նույն սկզբունքով: Նախագահության ժամկետը տեւում է վեց ամիս` սկսած յուրաքանչյուր տարվա հունվարի եւ հուլիսի 1-ից:

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22