Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան

23.03.2020 16:37
1464

Վճռեց

Նարեկ Ամբարյանի հայցը բավարարել մասնակի.

Պարտավորեցնել «Սյունյաց աշխարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Նարեկ Ամբարյանի հասցեին վիրավորական արտահայտություններ կատարելու համար վճիռն օրինական ուժի մեջ մտնելուն հաջորդող հինգ օրվա ընթացքում «syuniacyerkir.am» համացանցային կայքում հրապարակել սույն վճռի եզրափակիչ «ՎՃՌԵՑ» մասը եւ նշված հատվածը. «Վերոգրյալ պատճառաբանությունների լույսի ներքո դատարանը հանգում է հետեւության, որ քննարկվող պարագայում Նարեկ Ամբարյանի հասցեին կատարված «Գաղութարար» եւ «Ավազակապետի ձեռքին սովորական խաղալիք դարձած» արտահայտություններն ի սկզբանե նպատակ են ունեցել արատավորելու եւ իրականում արատավորել են Նարեկ Ամբարյանի պատիվը եւ արժանապատվությունը, հետեւաբար առկա են անհրաժեշտ չափանիշները կատարված արտահայտությունները վիրավորանք գնահատելու համար»:

Պարտավորեցնել «Սյունյաց աշխարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «syunicyerkir.am» համացանցային կայքում վճիռն օրինական ուժի մեջ մտնելուն հաջորդող հինգ օրվա ընթացքում հերքել Նարեկ Ամբարյանի վերաբերյալ հրապարակված զրպարտություն համարվող այն փաստացի տվյալները, որ վերջինս մասնակցում է լեռնագործների կյանքի ու առողջության գնով արարվող հարստության թալանին:

Հայցը մնացած մասով մերժել:

«Սյունյաց աշխարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ Նարեկ Ամբարյանի բռնագանձել 8.000 ՀՀ դրամ՝ որպես բավարարված հայցապահանջի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 11.07.2018 թվականի որոշմամբ կիրառված հայցի ապահովումը՝ հայցագնի՝ 3.000.000 ՀՀ դրամի չափով Սամվել Ալեքսանյանին պատկանող գույքի վրա դրված արգելանքը, պահպանել մինչեւ սույն վճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի հարկադիր կատարումն ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին:

Վճիռն օրիանական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո եւ կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին մեկ ամսվա ընթացքում:


Դատավոր՝  Ա. Փիլոսյան

«Սյունյաց  աշխարհ» ՍՊԸ

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11