Երեւանի եւ Բաքվի միջեւ դաշինք է առաջանում Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատի հարցում. Կոլերով

17.09.2022 14:29
1216

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում Ռուսաստանին մեղադրել է ուկրաինական իրադարձություններին չափից դուրս ներգրավված լինելու եւ Անդրկովկասի հարցերով չզբաղվելու մեջ։ Նա եզրակացրել է, որ Ռուսաստանի կարիքը չկա ու գնացել է Բրյուսել, իսկ Երեւան ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյա է ժամանել։ Դուք դուրս շպրտեցիք Ռուսաստանը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, պատմաբան Մոդեստ Կոլերովը։

Նրա խոսքով՝ Հայաստանը նպատակ ունի ՄԱԿ-ի մանդատ ստանալ  Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության համար։

«Հայտնի է նաեւ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մեծամասնությունը պատկանում է ԱՄՆ-ին։ Դա նշանակում է, որ Երեւանը խաղաղապահ առաքելությունն ԱՄՆ վերահսկողության տակ փոխանցելու խնդիր է դնում։ Ակնհայտ է, որ ռուս խաղաղապահներն այդ մանդատը չեն կատարի»,- հավելեց նա։

Այստեղից Կոլերովը եզրակացրել է, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ բնական դաշինք է ձեւավորվում, քանի որ Ադրբեջանը չի հաստատել ռուս խաղաղապահների մանդատը Ղարաբաղում, ժամկետի կեսն արդեն անցել է, եւ երաշխիքներ չկան, որ Բաքուն կերկարաձգի այդ մանդատը։

«Երեւանն օգնում է Բաքվին եւ կասկածի տակ է դնում Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետի երկարաձգման հնարավորությունը։ Բայց որտեղի՞ց է գալիս այս միամտությունը, որը ԱՄՆ-ն կպաշտպանի։ Ադրբեջանն այժմ առաջ է շարժվում Սյունիքում։ Ի՞նչ է, ԱՄՆ-ն պաշտպանե՞ց։ Երեւանը եվրաատլանտյան ինտեգրման կուրս է բռնել, խաղաղապահների մանդատի վերանայումը դեպի ՆԱՏՕ է  շարժվում։ Իսկ ո՞րն է Հայաստանին ՆԱՏՕ-ի ամենամոտ երկիրը։ Թուրքիան։ Ոչ մի այլ երկիր ՆԱՏՕ-ն Անդրկովկասում չի ներկայացնի»,- եզրափակեց պատմաբանը։

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12