«Պուտին, վերադարձրու մեր տղաներին». Անհետ կորած ու զոհված զինծառայողների հարազատների երթն ու բողոքի ակցիան

23.11.2022 14:12
961

Անհետ կորած ու զոհված զինծառայողների հարազատներն այսօր՝ նոյեմբերի 23-ին, բողոքի ակցիա են իրականացրել Երեւանի Հանրապետության հրապարակում: Նրանք պահանջում են թե իշխանություններից, թե միջազգային դերակատարներից վերադարձնել իրենց գերեվարված, անհետ կորած որդիներին:

Նրանք քայլերթով շարժվել են դեպի Ռուսաստանի դեսպանություն: Զինծռայողների հարազատների ձեռքին կան ռուսերենով ու հայերենով պաստառներ . ««Պուտին, վերադարձրու մեր տղաներին», «Թույլ մի տվեք Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ եղբայրության փլուզում», «Վերադարձրեք հայ գերիներին Ադրբեջանից», «Անհետ կորածները Ալիեւի ձեռքին պատանդ են», «Նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ հետը չի կատարվում, միջոցներ ձեռնարկեք», «Վլադիմիր Վլադիմիրովիչ, օգնեք վերադարձնենք մեր երեխաներին»:

Ակցիայի մասնակիցները փակեցին ՌԴ դեսպանատան դիմաց գտնվողն Զաքյան փողոցը:

Զոհված զինծառայողի հարազատներից Արսեն Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց պահանջն է արագ պարզել անհետ կորած տղաների կարգավիճակը եւ եւ անհապաղ հետ վերադարձնել: Մենք արդեն երեք օր պատրաստվում էիք Պուտինի այցին: Քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարության երրորդ կողմը Ռուսաստանն է հանդիսացել եւ 8-րդ կետը մինչ օրս չի կատարվել, մեր պահանջն է, որ ինքը լինի հետեւողական, բոլոր լծակներն օգտագործի մեր երեխեքի հետ վերադարձի հարցում: Մեր կոչը ուղղված է ոչ միայն իրեն, այլ բոլորին:

Մենք մի քանի օր առաջ նամակ ենք ուղարկել Պուտինի աշխատակազմ, որ իր այցի ընթացքում գտնի ժամանակ եւ 3-4 ծնողի հետ հանդիպի, անմիջապես մեր խոսքը լսի: Արձագանքել են, որ նամակն ուղղված է ՌԴ ԱԳՆ, մեզ կտեղեկացնեն»:

https://news.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40