Ինչ նոր տեղեկություններ է հայտնել Ադրբեջանը Նարեկ Սարդարյանի մասին

18.09.2020 20:08
10423

Ադրբեջանի Հանրապետությունը կատարել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջը՝ իրենց մոտ հայտնված ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելով:

Սարդարյանի ընտանիքի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղազարյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանը միայն մակերեսային պատասխաններ է տվել. «Իրենք ասում են, որ Նարեկը ապաստան է հայցել և, միևնույն ժամանակ, նրանց պատասխանից հասկացվում է, որ նա անազատության մեջ է. դրանք հակասում են իրար, որովհետեւ եթե ապաստան է հայցում՝ դա բացառում է քրեական վարույթը: Դա վարչական վարույթ է, և պետք է այդ հարցը լուծել, նոր որոշել՝ ապօրինի սահմանը հատելու հիմքով գո՞րծ հարուցել, թե՞ ոչ: Ասում են՝ այս պահին իր դեմ հարուցված քրեական գործ չկա, քրեադատավարական կարգավիճակ չունի, միայն ապաստան է հայցել, այլ մանրամասներ չեն ներկայացնում: Բայց մենք գիտենք, որ Ադրբեջանում կա թշնամական մթնոլորտ, և հարց է՝ արդյո՞ք նրանք կարող են ապահովել Նարեկի անվտանգությունը»:

Ըստ Ադրբեջանի հայտնած տեղեկության՝ Նարեկը մի հաստատությունում է, որը գտնվում է զինվորական ոստիկանության հսկողության ներքո. «Ասում են, որ նրան ստուգել է զինվորական կայազորի բժիշկը, և ամեն ինչ նորմալ է: Բայց նրա հեռախոսը առգրավվել է, եթե ազատության մեջ լիներ՝ կկարողանար զանգահարել իր հարազատներին. պարզ չէ՞, որ եթե չի կարողանում, ուրեմն անազատության մեջ է: Հեռախոսը մնում է առգրավված, դրա առգրավումը նշանակում է կապի բացակայություն, իսկ անձին կապից կամ արտաքին աշխարհից զրկելն անազատության հատկանիշներից մեկն է»,- ընդգծեց փաստաբանը:

Նշենք, որ Նարեկ Սարդարյանի կինը չցանկացավ որևէ մեկնաբնություն տալ:

Արփինե Հակոբյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40