Երեւանը եւ Բաքուն պետք է ավելի արագ գործեն. Միջազգային ճգնաժամային խումբ

23.12.2019 17:06
1466

Բացվել է Երեւանի եւ Բաքվի միջեւ փակուղի մտած բանակցությունների վերսկսման հնարավորություն, սակայն պատուհանը կարող է փակվել, եթե կողմերը չգործեն։ Այս մասին ասվում է «Դուրս գալ փակուղուց Լեռնային Ղարաբաղում» զեկույցում, որը հրապարակվել է Միջազգային ճգնաժամային խմբի կողմից։

Ինչպես նշվում է զեկույցում, չնայած կողմերն իրենց դիրքորոշումներում հեռու են միմյանցից, բանակցությունները կարող են օգնել կանխելու նոր թեժացումը ռազմականացման երկար տարիներից հետո եւ դնելու հակամարտության վերջնական կարգավորման հիմքը։ Բայց հարաբերություններում ձնհալից հետո արդեն ի հայտ են գալիս սառեցման գործընթացի նշաններ։ Փորձագետների խոսքով՝ Երեւանը եւ Բաքուն պետք է ավելի արագ գործեն։

«Առաջինը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների ճակատագրին։ Ադրբեջանցիները ստիպված էին լքել այդ շրրջանները պատերազմի ժամանակ։ Այնտեղ եկել են վերաբնակներ, հիմնականում էթնիկ հայեր, որոնք տեղափոխվել են Ադրբեջանից»,- ասվում է զեկույցում։

ՄՃԽ կարծիքով, բանակցությունների համար պայմանների ստեղծման տարբերակներից մեկը կարող է լինել այն, որ Հայաստանը «համոզի դե ֆակտո Լեռնային Ղարաբաղի իշխանություններին դադարեցնել բնակեցումների նոր պլանները, այն դեպքում, երբ Ադրբեջանը կդադարի հանդես գալ «միջազգային դատարաններում կարգավորման հետ կապված բողոքների դիտարկման կամ որոշակի ժամանակաշրջանով հետագա պատժամիջոցների օգտին»։

Երկրորդ կարեւոր հարցը  վերաբերում է պոտենցիալ միջազգային խաղաղարար կամ մոնիթորինգային առաքելության կազմին ու մանդատին։ Փորձագետների կարծիքով՝ «նման առաքելությունը կարող է նվազագույնի հասցնել բռնությունը, պայմաններ ստեղծել խաղաղ պայմանագրի համար եւ վերահսկել կամ էլ ապահովել համաձայնագրի կատարումը, եթե այն ձեռք բերվի»։

«ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խումբը, որը ստեղծվել է 90-ականներին, նախատեսել էր նման առաքելություններ, բայց նախագիծը ձախողվեց բանակցություններում առաջընթաց չլինելու պատճառով։ Կողմերի աջակցության դեպքում ԵԱՀԿ-ն կարող էր ակտիվացնել այն եւ կոնկրետ սահմանափակ ժամանակով (գուցե մեկ տարով) նրան մանդատ տալ տարբերակների որոշման համար։ Դա կարող էր հիմք ծառայել, որպեսզի կողմերը քննարկեն նման առաքելությունը»,- ասվում է զեկույցում։

Վերջին հարցը, որը նշում են խմբի փորձագետները, Ղարաբաղի կարգավիճակն է։ Նշելով  կողմերի տրամագծորեն հակառակ դիրքորոշումներն այս հարցում՝ ՄՃԾ փորձագետները կարծում են, որ հաշվի առնելով հարցի նրբությունն ու կողմերի դիրքորոշումները՝ «ցանկացած բանակցություն կարգավիճակի մասին, հավանաբար, պետք է սկսվի զգույշ եւ կիսապաշտոնական»։

Փորձագետները գալիս են այն եզրակացության, որ բոլոր երեք հարցերը կապված են միմյանց հետ, ինչը չի օգնել լուծում գտնելու հարցում։ Այսպիսով, նրանք առաջարկում են կողմերին զբաղվել նշյալ խնդիրներից մեկով։ Նրանց խոսքով՝ կողմերը «կարող էին խոստանալ, որ ձեռք բերված ցանկացած համաձայնություն չի վնասի մյուս հարցերի շուրջ բանակցություններին»։

«Եթե բանակցությունները կարող են խորացնել իրավիճակը, դրանց հետագա բացակայությունը գրեթե հաստատ կհանգեցնի նույն բանին։ Վերադարձը բանակցությունների սեղանի շուրջ կլինի դժվար, բայց դա միակ միջոցն է, որի օգնությամբ Հայաստանը եւ Ադրբեջանը կարող են դուրս գալ փակուղուց»,- ամփոփում են նրանք։

news.am

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11