ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ

12.11.2024 17:16
683

Երիտասարդական խորհրդի նախաձեռնությամբ և Կապանի համայնքապետարանի աջակցությամբ, նոյեմբերի 10-ին կայացավ ՈՒՀԱ Կապան 2024-ը, որի նպատակն էր միավորել երիտասարդներին ոչ միայն Կապանից, այլ Սյունիքի մարզի այլ համայնքներից։

ՈՒՀԱ ԿԱՊԱՆ-ը մի հարթակ է, որը հնարավորություն է տալիս ծանոթանալ, շփվել և փորձի փոխանակում իրականացնել Սյունիքի մարզի այլ երիտասարդների հետ, ձեռք բերել նոր ընկերներ և իհարկե, առօրյան կազմակերպել ավելի օգտակար և զվարճալի։

Այս անգամ ՈՒՀԱ-ին մասնակցելու էին եկել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի երիտասարդները։

Մրցույթը անցկացվեց մի քանի փուլով, որոնց ժամանակ երիտասարդները գործի էին դրել իրենց երևակայությունը և էներգիան՝ ներկայացնելով գեղեցիկ և ծիծաղաշարժ համարներ։

Յուրաքանչյուր փուլի ավարտից հետո հարգարժան ժյուրին ամփոփում էր փուլի արդյունքները՝ գնահատելով համապատասխան միավորներ։

Այս տարի ՈՒՀԱ-ն տարբերվեց նաև նրանով, որ բուն համարներից բացի, փուլերի ընդմիջումների ժամանակ ելույթ ունեցան նաև Կապանի տաղանդավոր երիտասարդները՝ զարդարելով բեմը և դրական էմոցիաներ փոխանցելով հանդիսատեսին։

Այսպիսով, մրցութային թեժ պայքարից հետո հաղթող ճանաչվեց ԱԳԼՃԿ թիմը։

Շնորհավորում ենք ԱԳԼՃԿ թիմին հաղթանակի կապակցությամբ։

Շնորհակալ ենք բոլոր թիմերին մասնակցության համար

Շնորհակալ ենք ժյուրիի անդամներին՝ ներկա գտնվելու և խաղը արդար գնահատելու համար

Շնորհակալ ենք համայնքի ղեկավարին՝ մեր մտքերին և գաղափարներին մշտապես աջակցելու համար։

Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհուրդ

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22