Երիտասարդների միջազգային օրը Կապանում. հարցում

02.06.2021 17:48
1114

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Կապանի քաղաքապետարանի և մի շարք կազմակերպությունների սերտ համագործակցությամբ՝ Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Կապանում այս տարվա ընթացքում շարունակաբար իրականացվելու են բազմաթիվ նախաձեռնություններ և միջոցառումներ: Երիտասարդական միջոցառում է նախատեսված նաև Երիտասարդների միջազգային օրը՝ օգոստոսի 12-ին:

ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչությունը, կարևորելով երիտասարդների ներգրավվածությունը և կարծիքը, անցկացնում է հարցում՝ պարզելու նրանց՝ Երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառումների նախընտրությունները, առաջարկները: Առցանց հարցմանը մասնակցելիս կարող եք ընտրել նշված տարբերակներից որևէ մեկը և/կամ առաջարկել Ձերը։

Հարցումը հետևյալ հղմամբ՝
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSco8kYNdlvZWVxCWaUQWJA1PMhOGB_H92xGViV6HKrMdKj15w/viewform

Հիշեցնենք, որ Կապանը ճանաչվել է Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք դեռևս 2019 թվականի դեկտեմբերին, սակայն կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ միջոցառումների ծրագիրը հետաձգվել է: Այս տարվա մայիսի 1-ին տեղի է ունեցել Կապանի՝ որպես Հայաստանի երիտասարդական մայրաքաղաքի բացման հանդիսավոր արարողությունը, և տրվել է միջոցառումների մեկնարկը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը վստահեցրել է, որ երիտասարդական մայրաքաղաքում միջոցառումների պակաս չի զգացվելու. «Միջոցառումները լինելու են շարունակական, և ամբողջ տարի միասին աշխատելու ենք։ Շատ կարևոր է, որ երիտասարդները, նախորդ տարիների համեմատ, զգան իրենց կյանքի ակտիվության տարբերությունները։ Մեր խնդիրն է անել առավելագույնը, աջակցել և նպաստել նրանց ինքնաիրացմանն ու հեռանկարների զարգացմանը»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40