«Երջանկություն նրանք չեն բերի». Լուկաշենկոն կոչ է արել Կիևին հրաժարվել Արևմուտքից

22.02.2022 21:12
1453

Բելառուսի զինված ուժերին նվիրված հանդիսավոր հավաքի ժամանակ Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ ՌԴ–ի հետ նոր զորավարժություններ կարող են լինել։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հորդորել է Ուկրաինային «հրաժարվել անդրօվկիանոսյան տերերից»։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Որևէ երջանկություն նրանք չեն բերի», – նշել է Բելառուսի նախագահը։

Նա հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում հանրապետությունը նոր զորավարժությունների կանցկացնի Ռուսաստանի հետ։

Նա նշել է, որ միայն վերջին կես տարվա ընթացքում Բելառուսի և Ռուսաստանի զինված ուժերը անցկացրել են «Արևմուտք-2021» և «Միութենական վճռականություն-2022» համատեղ զորավարժությունները։ Դրանք ցույց են տվել եղբայրական պետությունների բանակների բարձր պատրաստությունը։

«Ռուսաստանի հետ մենք շարունակելու ենք զարգացնել միության պաշտպանունակության բարձրացմանն ուղղված ռազմական համագործակցությունը», – ընդգծել է Բելառուսի նախագահը։

Լուկաշենկոն հայտնել է նաև, որ Մինսկը չի դավաճանի Ռուսաստանին, ռուսներին Բելառուսի միջոցով մեջքից հարվածել չի հաջողվի։

«Բայց նրանք, ովքեր, նախևառաջ մեր երկրի արևմուտքում, սրում են սվինները, հիշեք. մենք երբեք դավաճան չենք եղել և չենք լինելու։ Եվ ինչպես նախատեսում եք մեր միջոցով ռուսներին մեջքից գնդակահարել, ձեզ մոտ չի ստացվի», – Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում Sputnik Բելառուսը։

armeniasputnik.am

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02