Երկաթուղու կառուցումը կսկսվի, եթե պայմանավորվածություններն ամրագրվեն փաստաթղթով. Արտաշես Թումանյան

14.02.2022 15:02
1048

Երկաթուղու կառուցումը կսկսվի, եթե պայմանավորվածություններն ամրագրվեն փաստաթղթով, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստան-Ադրբեջան երկաթուղու վերականգնման ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Արտաշես Թումանյանը:

«Ազատություն». - Լրանում է մեկ ամիսը, ինչ ձևավորվել է հանձնաժողովը, արդեն հասցրե՞լ եք, ինչպես ասում են, գետնի վրա աշխատել, գնահատել հնարավորությունները:

Թումանյան.- Վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է կամ արդեն զբաղվում է երկաթուղու հայտնի հատվածի հայաստանյան տեղամասերի վերականգնման աշխատանքներ կառավարմամբ՝ Երասխի 1 կմ-ից ավելի հատվածը և Մեղրիի 45 կմ երկարությամբ հատվածը: Աշխատանքային խումբը սկսել է աշխատել: Երկուշաբթի անելու ենք երրորդ նիստը:

Մոտ երկու շաբաթից, միգուցե 10 օրից, մասնագիտական խումբ կգործուղվի երկաթուղու երկու հատվածները, հատկապես Մեղրիի հատվածն է այդ իմաստով խնդրահարույց, տեղում ինստրումենտալ գործիքային մանրամասն հետազոտություն անելու:

«Ազատություն». - Վարչապետն օրերս հայտարարեց, որ այս պայմանավորվածությունները պետք է թղթին հանձնվեն, խոսքը ինչ-որ համաձայնագրի ստորագրման մասի՞ն է:

Թումանյան.- Բարձր կարգի համաձայնություններ կան, Սոչիում եղավ եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև, որտեղ հայտարարվեց այս մոտեցումների մասին, հետագայում փոխվարչապետերը երեք երկրների Մոսկվայում հավաքվեցին, բավականին օպտիմիստական հայտարարություն եղել: Հետագայում Շառլ Միշելի նախաձեռնությամբ Բրյուսելում հանդիպում եղավ, և այնտեղ հայտարարվեց, որ ապաշրջափակման հետ կապված հարցերը քննարկվել են ու երկաթուղու ծրագիրն այն ծրագիրն է, որի շուրջ մաքսիմալ փոխըմբռնում կա: Բայց այսպիսի ծավալի աշխատանքներ սկսել հայկական կողմի համար ընդունելի է, եթե ամրագրվեն դրանք փաստաթղթային որևէ ֆորմատով:

«Ազատություն». - Դա ենթադրաբար երկկողմանի ինչ-որ համաձայնագի՞ր է:

Թումանյան. - Երկկողմանի, որևէ երրորդ կողմ էլ կարող է լինել, բայց առնվազն երկու կողմերը պետք է պարտավորվեն անել, որովհետև այդ ենթակառույցները պետք է հետո միանան, պետք է միանան, միասին պետք է աշխատեն: Այսինքն՝ համագործակցության և համատեղ աշխատանքի տիրույթներ էլ կան:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40