Երկու դիմանկար, 42 էջ և կենսաչափական տվյալների պահոց․ ինչ է փոխվելու ՀՀ անձնագրում

10.09.2026 14:58
87

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով նախատեսվում է սահմանել Հայաստանի Հանրապետության քաղաքացու նոր անձնագրի և նույնականացման քարտի նկարագիրը, տեսքը, ձևը, դրանցում տվյալների լրացման կարգը և կիրառվող անվտանգության միջոցները։

Նախագիծը մշակվել է Ներքին գործերի նախարարության կողմից և պայմանավորված է 2026 թվականի մայիսի 11-ին ընդունված «Անձը հաստատող փաստաթղթի մասին» նոր օրենքի պահանջներով։

Անձնագիրը կունենա 42 համարակալված էջ

Նախագծով Հայաստանի քաղաքացու անձնագիրը նախատեսվում է թողարկել 88×125 մմ չափսով։

Այն բաղկացած կլինի՝

  • շապիկից,
  • պոլիկարբոնատային տվյալների թերթից,
  • վիզայի էջերից։

Ընդհանուր առմամբ անձնագիրը կունենա 42 համարակալված էջ։ Առաջին երկու էջերը կկազմեն պոլիկարբոնատային տվյալների թերթի երկու կողմերը, իսկ 3-42-րդ էջերը կլինեն վիզայի էջեր։

Էջերը համարակալվելու են արաբական թվանշաններով, իսկ վիզայի էջերի համարները լրացուցիչ կարտացոլվեն նաև հայկական այբբենական թվային համակարգով։

Կարմիր շապիկ՝ ոսկեգույն գրառումներով

Նոր անձնագրի շապիկը նախատեսվում է պատրաստել կարմիր գույնով։

Շապիկի վերևում հայերեն և անգլերեն գրվելու է «Հայաստանի Հանրապետություն», կենտրոնում տեղադրվելու է ՀՀ զինանշանը, իսկ դրանից ներքև՝ «Անձնագիր» բառը։

Շապիկի ստորին հատվածում կլինի էլեկտրոնային մեքենայաընթեռնելի ճամփորդական փաստաթղթի միջազգային խորհրդանշանը։

Այս բոլոր պատկերներն ու գրառումները նախատեսվում է կատարել ոսկեգույնով։

Շապիկի ներքին էջը պատրաստված է 140 գրամ/քառակուսի մետր  ± 5 տոկոս խտությամբ, կեղծումից պաշտպանված, առնվազն 20 տոկոս բամբակ պարունակող, և ուլտրամանուշակագույն լույս չարտացոլող թղթից:

  • Անձնագրի շապիկի ներքին էջն ունի գունային անցումներով ձևավորված բաց ֆոն։
  • Էջի կենտրոնական մասում պատկերվում է Հայաստանի Հանրապետության քարտեզի ուրվագիծը՝ Երևան քաղաքի տեղադրության նշմամբ և «ԵՐԵՎԱՆ» մակագրությամբ։
  • Էջի վերին և ստորին հատվածներում կրկնվող ձևով տպագրվում է «ARM» մակագրությունը։
  • Էջի ստորին մասում հայերեն և անգլերեն տպագրվում է «Հայաստանի Հանրապետություն» և «Անձնագիր» բառերը։

Տվյալների էջը՝ պոլիկարբոնատից

Պոլիկարբոնատային տվյալների թերթը տեղադրվում է անմիջապես անձնագրի շապիկից հետո։

Անձնագրի տվյալների թերթը պատրաստվելու է պոլիկարբոնատից և նախատեսված է լինելու լազերային փորագրման համար։

Այն կունենա նաև ինտեգրված էլեկտրոնային բաղադրիչ և ալեհավաք։

Քաղաքացու տվյալների էջում նախատեսվում է տեղադրել, մասնավորապես՝

  • անձնագրի տեսակը,
  • երկրի կոդը,
  • անձնագրի համարը,
  • ազգանունը և անունը,
  • սեռը,
  • քաղաքացիությունը,
  • ծննդյան ամսաթիվը,
  • ծննդավայրը,
  • անձնագրի թողարկման ամսաթիվը,
  • տրամադրող մարմինը,
  • վավերականության ժամկետը։

Էջի վրա նախատեսվում է նաև ՀՀ դրոշի պատկեր։

Մեկ անձի համար՝ երկու դիմանկար

Նախագծի ուշագրավ դրույթներից մեկն այն է, որ անձնագրի տվյալների էջում նախատեսվում է քաղաքացու երկու դիմանկար։

Ձախ հատվածում տեղադրվելու է հիմնական՝ 35×45 մմ չափսի գունավոր լուսանկարը։

Իսկ աջ հատվածում կլինի երկրորդական դիմանկար, որը ձևավորվելու է փոփոխվող կամ բազմակի լազերային պատկերի տեխնոլոգիայով։

Հիմնական լուսանկարը նախատեսվում է պաշտպանել Հայաստանի համար հատուկ դիզայնով օպտիկապես փոփոխական հոլոգրաֆիկ պաշտպանիչ տարրով։

Էջում տեղադրվելու է նաև քաղաքացու ստորագրության պատկերը, էլեկտրոնային անձնագրի խորհրդանշանը և այլ պաշտպանական գրաֆիկական տարրեր։

Անձնագիրը կունենա կենսաչափական տվյալների էլեկտրոնային պահոց

Նոր անձնագրում նախատեսվում է ունենալ տվյալների էլեկտրոնային պահոց, որը պարունակելու է անձի կենսաչափական տվյալները։

Պահոցը և դրա ալեհավաքը ինտեգրվելու են պոլիկարբոնատային տվյալների թերթում։

Այսինքն՝ անձնագիրը կունենա ոչ միայն տպագիր տվյալներ, այլև էլեկտրոնային բաղադրիչ, որը նախատեսված է փաստաթղթի և դրա տիրոջ նույնականացման գործընթացներում օգտագործելու համար։

Վիզայի էջերը նույնպես կունենան պաշտպանություն

Վիզայի էջերը պատրաստվելու են հատուկ պաշտպանված թղթից՝ 90 գ/մ² ±5% խտությամբ։

Թուղթը պետք է պարունակի առնվազն 15% բամբակ, չպարունակի օպտիկական պայծառացուցիչներ և չարտացոլի ուլտրամանուշակագույն լույսը։

Էջերը կունենան գունային անցումներով ձևավորված բաց ֆոն, իսկ յուրաքանչյուր էջի վերևում հայերեն և անգլերեն կնշվի «Վիզա» բառը և տվյալ էջում ներկայացված թեմատիկ պատկերի անվանումը։

Անձնագրերի համարակալումը և սերիաները

Նախագծով նախատեսվում է անձնագրերը պատրաստել սերիաներով՝ յուրաքանչյուրը 500 հազար տպաքանակով։

Սերիաները կնշագրվեն լատինական գլխատառերով՝ CA, CB, CC, CD և այլն։

Բոլոր սերիաների սկզբում կօգտագործվի «C» տառը։

Անձնագրերի համարակալումը նախատեսվում է սկսել 0000000-ից և հասցնել մինչև 9000000։

Իսկ երբ կգործի նոր համակարգը

Նախագծի համաձայն՝ որոշումն ուժի մեջ կմտնի «Անձը հաստատող փաստաթղթի մասին» նոր օրենքն ուժի մեջ մտնելու օրը։

Նոր օրենքն ուժի մեջ է մտնելու էլեկտրոնային միասնական հարթակի գործարկման մասին լիազոր մարմնի հայտարարության հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը, սակայն ոչ ուշ, քան 2026 թվականի նոյեմբերի 1-ը։

Ծանուցում․ ներկայացվածը դեռևս նախագիծ է և կարող է փոփոխվել մինչև վերջնական ընդունումը։

 

Իրավաբան.net

Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով

10.09.2026 15:55

Դեղերի փոխհատուցման կարգը փոխվում է․ ի՞նչ դեղեր այլևս չեն ներառվի հաշվարկներում

10.09.2026 15:19

Երկու դիմանկար, 42 էջ և կենսաչափական տվյալների պահոց․ ինչ է փոխվելու ՀՀ անձնագրում

10.09.2026 14:58

Ֆրանսահայ Յարութիւն Խաչատուրեան ուշագրավ նախաձեռնությունը․ ուսումնասիրվում է Սյունիքի խաչքարային արվեստը

10.09.2026 14:46

Հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

10.09.2026 14:28

Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի

10.09.2026 14:17

Ռուսաստանը և Թուրքիան քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում

10.09.2026 12:09

Մի քանի նկար ու պատճենված տեքստ․ ի՞նչ է տվել Ադրբեջանը ՄԻԵԴ-ին

10.09.2026 12:07

Ավտովթար՝ Սյունիքի մարզում․ Երևան-Մեղրի ավտոճանապարհին 33-ամյա վարորդը ծեփամածիկով բարձված «Isuzu» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել

10.09.2026 11:05

Իշխանությունը խիստ վերահսկողություն է սահմանել ՏԻՄ ընտրությունների սպասվող մարզերում․ «Ժողովուրդ»

10.09.2026 10:39

Նոր հնագիտական բացահայտում՝ Հին Խնձորեսկի Անապատ եկեղեցում

10.09.2026 10:26

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

10.09.2026 10:21