Երկու տարի՝ առանց Հաց Բերողի․ այսօր լրացավ Արթուր Սարգսյանի մահվան 2-րդ տարին

16.03.2019 14:18
1112

Այսօր լրանում է «Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանի մահվան երկրորդ տարելիցը:

2016 թվականի հուլիսի 26-ին առավոտյան 07։00-ի սահմաններում Արթուր Սարգսյանն իր անձնական մեքենայով ճեղքել էր Էրեբունու ոստիկանական գումարտակի ոստիկանական պատնեշը եւ սնունդ էր հասցրել այն գրաված եւ արդեն 10 օր այնտեղ գտնվող «Սասնա Ծռերին» խմբի անդամներին։ Նույն օրը «Հիմնադիր խորհրդարանը» տարածեց «Սասնա Ծռերի» հայտարարությունը․ «Ոստիկանները բոլոր կողմերից կրակ են բացել Արթուրի մեքենայի վրա: Բարեբախտաբար, Արթուրը ոչ մի վնասվածք չի ստացել եւ բարեհաջող կերպով սնունդը տեղ է հասցրել»։

2016 թվականի հուլիսի 31-ին «Սասնա Ծռերի» կողմից զենքը վայր դնելուց եւ իրավապահներին հանձնվելուց հետո, Արթուր Սարգսյանը կալանավորվեց եւ նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը)։

Ապա օգոստոսի 5-ին վերաորակավորվեց Արթուր Սարգսյանի մեղադրանքը, եւ նա մեղադրվեց զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ։

եկտեմբերի 30-ին Արթուր Սարգսյանը ազատվեց կալանքից, բայց արդեն 2017-ի փետրվարի 9-ին կրկին ձերբակալվեց`փետրվարի 3-ին քննչական մարմին չներկայանալու մեղադրանքով։ Այս ձերբակալման առաջին օրվանից Արթուր Սարգսյանն անժամկետ հացադուլ հայտարարեց։ Այդ ընթացքում Երեւանում տեղի ունեցան նրա ազատության պահանջով բողոքի մի շարք ցույցեր եւ երթեր։ Սակայն ապարդյուն․ քսան օրից ավելի հացադուլ անելու հետեւանքով Արթուր Սարգսյանի առողջական վիճակը կտրուկ վատացավ եւ, ըստ էության, պատճառ դարձավ մահվան։ Այդպես էին պնդում նաեւ Հաց բերողի փաստաբանները։

armtimes.com

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22