Երկու տարի տեւող քաշքշուկ` փաստաբան Մհեր Բադալյանի կասկածելի դերակատարությամբ

19.04.2015 17:25
3370

ՎԵՐԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Կապան քաղաքի բնակիչ

2013թ. հունվարի 1-ին` ժամը 1.30-ի սահմաններում, Կապան քաղաքի Գործարանային փողոցի` «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ից դեպի Երեւան տանող ճանապարհի առաջին բենզալցակայանից դեպի Կապան քաղաք` մոտ 50 մետրի վրա, տեղի ունեցավ ավտովթար, որից տուժող կողմը` Դրաստամատ Մարտիրոսյանը, արդեն երկու եւ ավելի տարի է` չի կարողանում ստանալ վնասի փոխհատուցումն ապահովագրական ընկերությունից, քանի որ հակառակ կողմը` Մարտին Գրիգորյանը (փաստաբան` Մհեր Բադալյան), անընդհատ բողոքարկում է դատական վճիռները:

Փաստաբան Մհեր Բադալյանի բարեկամ Մարտին Գրիգորյանը ոչ սթափ վիճակում ավտոմեքենան վարելու պատճառով հարվածեց ամուսնուս` Դրաստամատ Մարտիրոսյանի մեքենային` հասցնելով մեծ վնաս: Դեպքի վայր եկած ճանապարհային ոստիկանության աշխատակիցները եւ ապահովագրական ընկերության ներկայացուցիչները, համապատասխան արձանագրություններ կազմելով, ուղարկեցին Երեւան, որտեղից մեկ ամիս հետո ստացած պատասխանի համաձայն` ապահովագրական ընկերությունը մեզ պետք է փոխհատուցեր 1մլն 196 հազար դրամ: Երբ գնացինք ստանալու այդ գումարը, պարզվեց, որ Մարտին Գրիգորյանը, որի փաստաբանը իր բարեկամ Մհեր Բադալյանն է, բողոքարկել է որոշումը, եւ մենք չեն կարող ստանալ այդ գումարը:

Նրանք, մի քանի անգամ բողոքարկելով դատական որոշումները, անընդհատ մերժում են ստացել, բայց մշտապես դիմել են դատական ատյաններ` գործի ընթացքը դիտավորյալ ձգձգելու եւ իրենց անձնական ամբիցիաներն առաջ տանելու նպատակով:

Մինչ դատարանն իր գործը կաներ, ամուսինս դիմեց Մհեր Բադալյանին` ասելով, թե ինչու չի թողնում, որ այդ գումարը ստանանք, որին Մհեր Բադալյանը պատասխանեց` դուք այդ գումարը չեք ստանալու, քանի որ Մարտին Գրիգորյանի հետ չփորձեցիք ընդհանուր հայտարարի գալ եւ նրա ոչ սթափ վիճակի մասին վկայություն տվեցիք: Եթե մենք համաձայնության գայինք, ապա ինքն այնպես կաներ, որ ապահովագրական ընկերությունից կստանայինք 1մլն 800 հազար դրամ եւ կկիսեինք այդ գումարը` առանց ավելորդ քաշքշուկի: Բայց ամուսինս օրենքը հարգող մարդ է եւ, բնական է, չէր համաձայնել այդ առաջարկին:

Դրանից որոշ ժամանակ անց բակում փաստաբան Մհերը ծեծեց ամուսնուս եւ որդուս, ովքեր, ի դեպ, առողջական խնդիրներ ունեն, եւ փախուստի դիմեց: Ես դիմեցի ոստիկանություն, բայց հետո դիմումս հետ վերցրի, քանի որ Մհերին հանդիպեցի, եւ նա ասաց, որ դիմել է Երեւան` վարչական դատարան, եւ 2013թ. մայիսի 7-10-ն ընկած ժամանակահատվածում կստանանք մեզ հասանելիք գումարը:

Մարդկային հարաբերությունները չսրելու նկատառումով` դիմումս հետ վերցրի: Բայց այս անգամ էլ նա ինձ խաբեց, եւ վեճը շարունակվեց վարչական դատարանում, որտեղ էլ որոշում կայացվեց հօգուտ մեզ:

Հերթական դատական վճռից հետո` համաձայն որի որոշումն այլեւս բողոքարկման ենթակա չէր, գնացինք ապահովագրական ընկերություն` գումարը ստանալու, բայց կրկին մերժեցին` ասելով, որ հակառակ կողմը նորից բողոքարկել է որոշումը. Մարտին Գրիգորյանն իր փաստաբանի ղեկավարությամբ ամուսնուս` Դրաստամատ Մարտիրոսյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին կրկին հայց է ներկայացրել վարչական դատարան:

2015թ. ապրիլի 7-ի ՀՀ վարչական դատարանի Կապանի նստավայրի (դատավոր` Հասմիկ Հովհաննիսյան) վճռով հայցվոր կողմի` Մարտին Գրիգորյանի հայցն ընդդեմ ճանապարհային ոստիկանության, այն է` պարտավորեցնել ՀՀ ճանապարհային ոստիկանությանը 2013թ. հունվարի 1-ին` ժամը 01.30-ի սահմաններում, Կապան քաղաքի Գործարանային փողոցի` «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ից դեպի Երեւան քաղաք տանող ճանապարհի առաջին բենզալցակայանից դեպի Կապան քաղաք` մոտ 50մ վրա տեղի ունեցած ավտովթարի մասնակից, այդ պահին ավտոմեքենայի վարորդ Դրաստամատ Մարտիրոսյանին վարչական պատասխանատվության ենթարկել, մերժվեց: Բայց ես համոզված եմ, որ նա այս անգամ եւս մինչեւ վճռի օրինական ուժի մեջ մտնելը կբողոքարկի ՀՀ վարչական վերաքննիչ դատարան` մեկ անգամ եւս ձգձգելու գործի ընթացքը:

Առաջին հայացքից թվում է, թե Մհեր Բադալյանն իր մասնագիտական գործն է անում եւ կարողանում է ապահովել իր պաշտպանյալի օրինական շահերը: Բայց դա միայն առաջին հայացքից: Իրականում նա խոչընդոտում է խնդրի արդարացի լուծմանը եւ ցուցաբերում փաստաբանին ոչ վայել վարքագիծ: Նրա գործունեության հետեւանքով մեր ընտանիքն ընկել է ֆինանսական ծանր վիճակի մեջ: Անցած ժամանակաընթացքում բանկում բավականին գումարներ ենք վճարել, քանի որ մեքենան վերանորոգելու համար վարկ էինք վերցրել:

Մենք կոչ ենք անում ՀՀ փաստաբանների պալատին` քննարկելու Մհեր Բադալյանի վարքագիծը:

Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու համար. ՌԴ ԱԳՆ

04.06.2026 17:19

Կառավարությունն Արցախից տեղահանված հազարավոր քաղաքացիների կազատի մի շարք վարկային պարտավորություններից

04.06.2026 17:15

«Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Հովհաննես Հարությունյանի ուղերձը ԱԺ ընտրությունների առիթով

04.06.2026 16:54

Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներն օրենքի խախտմամբ մասնակցում են ՔՊ քարոզարշավին

04.06.2026 16:22

Սելջուկների արշավանքից հազար տարի անց․ նոր գրոհ Սյունիքի գյուղերի դեմ՝ 48 դպրոցի փակման ուրվականը, որը կարող ենք հօդս ցնդեցնել հունիսի 7-ին

04.06.2026 15:45

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ 43 պետական աշխատողի ընտրատեղամասը տարել են այն գյուղ, որտեղ նախագահում է ՔՊ-ական կոմունալի պետը

04.06.2026 15:41

Սյունիքի ՔՊ-ականները Գորիսում տնօրենների հավաք են արել

04.06.2026 15:25

Հավաքագրում են Հայաստանում ապրած ադրբեջանցիների տվյալները․ «Իշխանություն» լրատվական

04.06.2026 15:17

ԱՄՆ-ն հավանություն է տվել TRIPP-ի զարգացման ընկերության հիմնմանը

04.06.2026 15:10

Մեր հայրենակցի վեցերորդ գիրքը՝ «Հուշամատյան»

04.06.2026 15:07

Ինչո՞ւ են նոր միջոցներ կիրառվում հայկական արտադրանքի նկատմամբ. ՌԴ փոխվարչապետի պատասխանը

04.06.2026 14:49

Հունիսի 7-ին փրկենք Գորիսի՝ աճուրդի հանված արժանապատվությունը

04.06.2026 12:35