Էրոտիկ բնույթի, սարսափ, բռնություն պարունակող ֆիլմերի ու հաղորդումների վրա սահմանափակումներ կդրվեն

06.02.2024 15:58
892

Էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումները ու սարսափ, բռնություն պարունակող ֆիլմերը, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները կարող են եթեր հեռարձակվել ժամը 24․00-ից 6․00-ը։

Այս մասին ԱԺ-ամբիոնից համապատասխան օրենքին հղում կատարելով՝ ասաց «Քաղաքացիական խմբակցության» քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանը առաջարկեց նման բովանդակությամբ հաղորդումները հեռարձակել ոչ թե կոնկրետ ժամերի, այլ գնալ դրանք կոդավորելու ճանապարհով։

Արձագանքելով՝ Հովհաննիսյանը նշեց․

«Ես չգիտեմ, թե դա տեխնիկապես որքանով է հնարավոր, բայց կաբելային հեռարձակման ցանցում կան որոշակի հեռուստաալիքներ, որտեղ Ձեր նշած տեխնիկան է կիրառվում։

Հիմա խոսքը գնում է տեսալսողական հաղորդումների, սերիալների մասին, որոնց չափորոշիչները  պետք է ՀՌՀ-ն էլ սահմանի ու ըստ այդ չափորոշիչների աշխատի արտադրող  ընկերությունների հետ, որպեսզի կարողանանք եթերը մաքրել այդ արատավոր  երևույթներից։

Հանձնաժողովի նիստում առաջարկներ են հնչել, որ այդ հաղորդումների վրա լինի տարբերանշան, որ ծնողը ևս կարողանա վերահսկել։ Մեծ հաշվով , եթե ծնողական վերահսկողություն չլինի, ինչ օրենք էլ գրենք,  մեկ է անչափահասներին չենք կարող հետ պահել»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40