Ես ամեն ինչ տեսել եմ, բայց այդ նկարները որ տեսա, ինձ թվաց՝ արյունս երակներումս սառեց․ լավ, իրենց մեջ մարդկային որևէ բան կա՞․ Սերժ Սարգսյանը՝ զինծառայողների՝ պարկերում պահվող դիակների մասին (տեսանյութ)

01.06.2021 22:24
3506

Այդ նկարները որ տեսա, ինձ թվաց՝ արյունս երակներումս սառեց։ Այս մասին Մասիսում «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով զոհված զինծառայողների դիակների ու մասունքների՝ պարկերով նկուղում պահմանը։

«Ես արդեն 67 տարեկան մարդ եմ, այդ ընթացքում ես ամեն ինչ տեսել եմ՝ պատերազմ, ընկերների զոհվելու սահմռկեցուցիչ տեսարաններ, ես զրուցել եմ երկու-երեք որդի կորցրած ծնողների հետ։ Ամեն ինչ տեսել եմ, և ինձ թվում էր՝ ես այլևս զարմանալու ունակություն չունեմ և, ընդհանրապես, լացելու ունակություն չունեմ»,-նշել է նա՝ հավելելով․

«Լավ, դրանք մա՞րդ են, մարդկային որևէ բան կա՞, մարդկային որակ կա՞ դրանց մեջ։ Ոնց կարելի է․ հայրենիքի համար զոհված, հերոս տղաներ են՝ անկախ նրանից՝ հերոսություն արե՞լ են, թե՞ չեն արել, իրենք իրենց ամենաթանկ բանը՝ կյանքը, տվել են այս երկրին, իսկ էս անասուններն այդ մարդկանց լցրել են սառնարան։ Բա սատանա չե՞ն, բա ինչ են։ Բաներ կան, որոնք մասին ուղղակի չես կարող հանգիստ խոսել»,-ասել է նա։

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40