Ինչպես է ԽՍՀՄ տարիներին Կարեն Դեմիրճյանը փրկել Մեղրին

05.12.2020 22:55
4327

70-80-ական թվականներին սկսվեց լայն թափով կառուցվել Բաքու Նախիջևան ավտոմոբիլային ճանապարհը, որը բնականաբար պետք է անցներ Մեղրու շրջանի տարածքով Արաքս գետի ափով: Թվում էր, թե ուր որ է հագուրդ կտրվեր թուրքերի երազանքին և հող կնախապատրաստվեր Մեծ Թուրանի ծրագրի իրականացման համար: Մեղրու սահմանագծի մոտ ծրագրի հեղինակների առջև դրվեց արգելափակոց: Նրանք հանդիպեցին ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար, մեծ հայրենասեր, իմաստուն քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի անզիջում կամքին:

Հայաստանի իշխանությունների նկատմամբ կիրառվող բոլոր տեսակի արտաքին ճնշումները ապարդյուն անցան: Եվ դա այն դեպքում, երբ Հեյդար Ալիևը Խորհրդային Միությունում կարևոր հեղինակություն էր, ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի անդամ: Հավանաբար շատերը հիշում են այդ տարիներին նեղ միջավայրում արտահայտած, հետո այդ շրջանակներից հասարակական հնչեղություն ստացած քաղաքական մեծ գործչի խոսքերը «…միայն իմ դիակի վրայով կանցնի այդ ճանապարհը»:

Կարեն Դեմիրճյանը Ֆադեյ Սարգսյանի հետ միասին ԽՍՀՄ Նախարարների Խորհրդի նիստում ոչ մեկ անգամ են հանդես եկել այդ շինարարության դեմ, հիմնավորելով դրա աննպատակահարմարությունը:

Թվում էր հարցը փակված է: Սակայն Ադրբեջանի ղեկավարությունը դիմել էր ռազմական գերատեսչություններին և ճանապարհը ճանաչվել էր ռազմաստրատեգիական կարևոր նշանակության: Գործին միջամտել էր մարշալ Սոկոլովը: Պայքարել ռազմաարդյունաբերական համակարգի հետ դժվար էր, համարյա անիմաստ…

Ճանապարհը չկառուցվեց: Այդ գործում Կարեն Դեմիրճյանին օգնեցին շատերը, հատկապես Ֆադեյ Սարգսյանը և Վլադիմիր Մովսիսյանը, սակայն վերջին հաշվով հարցի լուծումը կախված էր միայն Դեմիրճյանի համաձայնությունից:

Որպեսզի պատկերացնեք վտանգի աստիճանը, որին ենթարկեց իրեն Դեմիրճյանը, ներկայացնում ենք մի երկխոսություն, որը տեղի է ունեցել մի բարձրաստիճան անձի և Ռիմա Դեմիրճյանի միջև.

– Ռիմա Աղասիևնա, խորհուրդ տվեք Կարեն Սերոբիչին, որպեսզի նա համաձայնվի ճանապարհի շինարարությանը, չէ՞ որ նրան չեն ների:

– Իսկ ժողովուրդը կների՞, եթե նա սկսի բաժանել Հայաստանի ստրատեգիական կարևոր նշանակություն ունեցող տարածքները:

– Վերջ տվեք, Ռիմա Աղասիևնա, թող համաձայնվի, չի փոշմանի: Իր համար լավ կլինի:

– Գիտե՞ք, ես երբեք չեմ խառնվում Կարեն Սերոբիչի գործերին: Նա այն մարդը չէ, և ինքս էլ չեմ կարող ինձ թույլ տալ նման բաներ: Սակայն այս անգամ խոստանում եմ անպայման միջամտել և ասել նրան, որպեսզի ոչ մի դեպքում չհամաձայնվի:

– Ձեր գործն է, բայց իմացեք, դուք կրակի հետ եք խաղում: Այս բոլորը ես ասացի ձեր բարին կամենալով…

iravunk.com

Փաշինյանը Բրյուսելում պատասխանել է Euronews-ի հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

03.11.2026 20:15

Երկու տարի եպիսկոպոսական ծառայության մեջ

03.11.2026 18:38

Հանքարդյունաբերության հարկերը 52 %-ով աճել են․ որ ընկերություններն են առաջատարները

03.11.2026 17:09

Պարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է

03.11.2026 15:55

ՀԱՊԿ-ը հուսով է՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի

03.11.2026 15:49

Վրաստանը ցանկանում է ընդլայնել Ռուսաստանի հետ առևտրատնտեսական և հումանիտար կապերը

03.11.2026 15:02

Փաշազադեն տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին

03.11.2026 14:10

Թուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստել

03.11.2026 12:49

2027-ից պոլիէթիլենային տոպրակներն ու մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքները կարգելվեն․ կլինի բացառություն

03.11.2026 12:46

Հայաստանին հաջողվել է ընդլայնել գործընկերների շրջանակը, բայց ոչ լիովին վերացնել իր կախվածությունը ՌԴ-ից․ The National Interest

03.11.2026 12:41

Արդարադատության նախարարը ներկայացրեց դատապարտյալների և կալանավորված անձանց թվերը

03.11.2026 12:16

254 մլն դրամի վնաս շրջակա միջավայրին․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպք

03.11.2026 11:51