Ես և Պուտինն ապշած էինք, հարցրի՝ դո՞ւ ես դրդել, որ նման բան ասի, պատասխանեց՝ ո՛չ. Լուկաշենկոն՝ ԼՂ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին

26.01.2025 15:57
865

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքն է հրաժարվել Լեռնային Ղարաբաղից. այս մասին մամուլի ասուլիսում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Նա ընդգծել է, որ ինքն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապշած էին, երբ պատերազմում պարտվելուց հետո Փաշինյանը հայտարարել է, թե Ստեփանակերտն ու ամբողջ Ղարաբաղը փաստացի Ադրբեջանի տարածքն են:

«Զանգեցի Պուտինին, ասացի՝ լսե՞լ ես՝ ինչ է ասել: Պատասխանեց՝ լսել եմ, բայց ո՞վ էր նրա լեզվից քաշում, որ նման բան ասի: Ես հարցրի՝ դո՞ւ ես դրդել, որ նման բան ասի: Պատասխանեց՝ ո՛չ, առհասարակ չեմ միջամտել, զարմացած եմ: Փաստացի Փաշինյանն ինքն է հրաժարվել Լեռնային Ղարաբաղից՝ չնայած այդ պահին Իլհամը (Ալիև) պատրաստ էր համաձայնել, որ այդ տարածքում Հայաստանը լուրջ ազդեցություն է ունենալու: Բայց հետո այդպիսի նվեր (նկատի ունի ՀՀ-ի կողմից Արցախի ճանաչումն Ադրբեջանի կազմում-Խմբ.) եղավ, և ո՞վ չէր օգտվի դրանից», - ասել է Բելառուսի նախագահը:

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40