Մակրոնն ու Տոկաևն աջակցություն են հայտնում Երևան-Բաքու խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրմանը

06.11.2024 11:05
515

Ֆրանսիայի և Ղազախստանի նախագահները լիակատար աջակցություն են հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրմանը։ Այս մասին ասված է Էմանյուել Մակրոնի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ռազմավարական գործընկերության ամրապնդման հայտարարության մեջ, որը նրանք արել են Ղազախստանի նախագահի Փարից այցի շրջանակներում։

Ըստ Մակրոնի և Տոկաևի՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը թույլ կտա արդար և կայուն խաղաղություն հաստատել տարածաշրջանում՝ հարգելով երկու պետությունների տարածքային ամբողջականությունը և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը։ Նախագահներն ընդգծել են Հարավային Կովկասում կայունության կարևորությունը Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացման համար։

Նախագահները նաև վերահաստատել են գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում խաղաղության, անվտանգության և կայունության խթանման իրենց համատեղ հանձնառությունը:

  • Երեկ հայտնի դարձավ, որ Երևանն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները։ Սա չգաղտնազերծվող փաստաթղթի 11-րդ խմբագրությունն է։
  • Անցած շաբաթ արտգործնախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանական կողմի հետ աշխատում են փաստաթղթի «մեկ-երկու ձևակերպման» շուրջ, որից հետո, ըստ նրա, այն պատրաստ կլինի ստորագրման։

www.azatutyun.am 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40