Ես գիտեմ ժողովրդի կարծիքը. Փաշինյանը՝ ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե անելու մասին

01.07.2024 15:54
757

«Ժողովրդավարության հայկական ֆորում 2024» միջոցառման ժամանակ Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, խոսքն ուղղելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց, որ ցանկություն կա նախաձեռնելու Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե, ուստի խնդրեց վարչապետին աջակցել այս օրակարգին, որպեսզի ժողովուրդը հարցի առնչությամբ իր կարծիքն ինքնուրույն արտահայտի:

Փաշինյանը նախ հիշեցրեց, որ Եվրոպական խորհրդարանի ամբիոնից Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գաղափարին առնչվող նմանատիպ մի հայտարարություն է արել ժամանակին, այն է՝ ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ին լինել այնքան մոտ, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի:

«Եթե ես մտածեի, որ ՀՀ ժողովուրդն այդ գաղափարին չի աջակցում, այդ հայտարարությունը չէի անի: Կամ՝ եթե ես նման հայտարարություն անեի այն պայմաններում, որ Հայաստանի ժողովուրդը չի աջակցում այս գաղափարին, ես ՀՀ վարչապետ չէի լինի առնվազն այդ հայտարարությունից հետո:

Հիմա խնդիրն ի՞նչ է՝ անել հանրաքվե, որ պարզենք ժողովրդի կարծի՞քը: Կներեք, ես՝ որպես պաշտոնյա, որ իրավասու եմ ներկայացնել ՀՀ ժողովրդին, ես գիտեմ ՀՀ ժողովրդի կարծիքը:

Հիմա՝ հանրաքվե անե՞լ, թե՞ չանել: Ի՞նչն է պրոբլեմը: Ես չեմ ուզում անդրադառնալ զուտ օրենքի հետ կապված կարգավորումների պրոբլեմներին, որովհետև դա կարելի է կարգավորել, բայց եթե այսօր մենք անենք հանրաքվե, մենք պետք է անենք քարոզարշավ, բայց երբ գնանք քարոզարշավ, այդ մարդիկ, քաղաքացիները, մեզ տալու են հարցեր՝ սկսած ինչպե՞ս, ե՞րբ, ինչքա՞ն ժամանակում, ի՞նչ քայլերով… ԵՄ-ն ուզո՞ւմ է դա, թե՞ չի ուզում, ԵՄ-ն պատրա՞ստ է: Ինձ ասելու են՝ դուք հայտարարեցիք, որ Հայաստանը պատրաստ է լինել այնքան մոտ, ինչքան ԵՄ-ն է պատրաստ: Հիմա հարց՝ հիմա ԵՄ-ն ինչքանո՞վ է պատրաստ: Այդ հարցի պատասխանը ես կարո՞ղ եմ տալ այսօր: Ո՛չ, չեմ կարող տալ, որովհետև այսօր ԵՄ-ում էլ են տեղի ունենում պրոցեսներ, և այս պրոցեսները պետք է գնահատել: ԵՄ երկրներում ընտրություններ են տեղի ունենում, որոնց արդյունքներն առնվազն որոշակի հարցեր են բարձրացնում»,- ասաց նա՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ Հայաստանն արդեն իսկ հնարավոր բարձր մակարդակով հայտարարել է ԵՄ-ի հետ մերձենալու իր քաղաքական կամքի մասին:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40