Ի՞նչ է սոցիալական փաթեթը, ու՞մ է տրամադրվում, ի՞նչ է այն ներառում

22.07.2018 18:48
1962

 

 

 

 

 

 

 Սոցիալական փաթեթը ՀՀ պետական մարմիններում եւ  կրթության, մշակույթի, գիտության ուսոցիալական պաշտպանության ոլորտների պետական ոչ առևտրայինկազմակերպություններում աշխատողների և (կամ) նրանց անմիջական ընտանիքների անդամների առողջական, կրթական և այլ խնդիրների ապահովման միջոցառումների համախումբ է՝ աշխատողների մոտիվացման և աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով:

ՆՊԱՏԱԿ

ԱՇԽԱՏՈՂՆԵՐ

 

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ


ԱՇԽԱՏՈՂԻ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄ

  • Աշխատողի ամուսին
  • Մինչև 27 տարեկան զավակներ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ

Սոցիալական փաթեթի սահմանաչափը մեկ դրույքի կամ նորմալ աշխատաժամանակի համար սահմանված է

Սոցիալական փաթեթի սահմանաչափի հաշվարկ

ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

  • Սոցիալական փաթեթի գումարն անկանխիկ գումար է, որը փոխանցվում է բանկում բացված սոցփաթեթի հաշվին:
  • Գումարն ունի կուտակային բնույթ:
  • Բանկը սոցփաթեթի հաշվի բացումն ու սպասարկումն իրականացնում է անվճար, աշխատողին տրամադրում է սոցփաթեթի հաշվի վերաբերյալ տեղեկանք,  հաշվին առկա դրական մնացորդի դիմաց վճարում է տոկոս`համաձայն կնքած պայմանագրի:

ՀԱՏԿԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

  1. Աշխատողը բանկում բացում է սոցփաթեթի հաշիվ:
  2. Բանկից վերցնում է տեղեկանք և  ներկայացնում այն իր աշխատանքի վայրի հաշվապահություն:
  3. Հաշվապահությունում լրացնում է դիմում և ամեն ամիս ստանում սոցիալական փաթեթի գումարները:

ԿԱՆԽԻԿԱՑՈՒՄ

ՓՈԽԱՆՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՈՎՔԵ՞Ր ԿԱՐՈՂ ԵՆ ՕԳՏՎԵԼ ՆՇՎած ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Ի՞նչ բժշկական ծառայություններ է ներառում պարտադիր կանԽարգելիչ բժշկական քննության փաթեթը

  • Ընդհանուր պրակտիկայի բժշկի խորհրդատվություն՝ զարկերակային ճնշման պարտադիր չափումով և մարմնի զանգվածի որոշմամբ.
  • տղամարդկանց համար ուռոլոգի (բացակայության դեպքում վիրաբույժի) խորհրդատվություն.
  • կանանց համար գինեկոլոգի խորհրդատվություն.
  • կանանց համար կրծքագեղձի ֆիզիկալ զննում.
  • արյան ընդհանուր հետազոտություն՝ լեյկոֆորմուլայով.
  • խոլեստերինի որոշում արյան մեջ.
  • էլեկտրասրտագրություն (ԷՍԳ).
  • որովայնի խոռոչի, փոքր կոնքի օրգանների և վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն, կանանց համար` նաև կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտություն:

ՊԱՅՄԱՆՆԵՐ

2016 թվականից սկսած` պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն անցնելն ակտիվացնում է սոցիալական փաթեթի` սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված ծառայությունները` տվյալ և հաջորդ տարվա համար, ընդ որում, նշված ծառայություններից օգտվելու հնարավորությունն ակտիվանում է այն պահից, երբ էլեկտրոնային տվյալների շտեմարանում արձանագրվում է շահառուի բժշկական քննություն անցնելու փաստը: 2017 թվականից սկսած պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն անցնելն ակտիվացնում է սոցիալական փաթեթի ծառայությունները և (կամ) սոցփաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու իրավունքը կանխարգելիչ բժշկական քննություն անցնելու վերաբերյալ տեղեկանքն ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով:

ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից օգտվելու համար աշխատողի հիփոթեքային վարկի պայմանները պետք է համապատասխանեն  §Ազգային հիփոթեքային ընկերություն¦ ՎՎԿ ՓԲԸ-ի կողմից վերաֆինանավորվող հիփոթեքային վարկերի ընդհանուր պայմաններին, որոնք ներկայացված են այդ ընկերության կայքում`www.nmc.am:

ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆԵՐԱՌՎԱԾ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սոցփաթեթում ընդգրկվում են ՀՀ-ի և ԼՂՀ-ի հետևյալ կրթական ծրագրեր իրականացնող պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատություններըª

  • բարձրագույն և հետբուհական հիմնական կրթական ծրագրեր,
  • նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական հիմնական կրթականծրագրեր,
  • Հանրակրթական հիմնական ծրագրեր (բացառությամբ՝ մասնագիտացված և հատուկ ծրագրերի):

Սոցիալական փաթեթի շրջանակներում հնարավոր է փոխանցում իրականացնել միայն վերոգրյալ կրթական ծրագրերի համար:

ՀԱՆԳՍՏԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ են մտնում ՀՀ-ում և ԼՂՀ-ում գրանցված ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից` սահմանված կարգով հաշվառված զբոսաշրջային օպերատորները, որոնց ցանկը հրապարակված է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պաշտոնական կայքում:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Սոցիալական փաթեթի վերաբերյալ հարցերի կամ տեղեկատվություն ստանալու համար.

1.ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայք.

www.mlsa.am

2.ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցեի նախարարության թեժ գիծ.

(10) 56-5354

3.ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության էլ. փոստ.

[email protected]

Իրավաբան.net

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում

03.08.2026 17:58

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ

03.08.2026 16:54

Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

03.08.2026 16:08

Թե ինչ է լինում հետո, երբ կիսագրագետ մի կին ձեռք է բերում ՀՀ օրենքներից վեր կանգնելու և անպատիժ գործելու կարգավիճակ

03.08.2026 15:43

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

03.08.2026 15:07

Արեգնազ Մանուկյանի դուստրը 14-ամյակը ու սեպտեմբերի 1-ին դպրոցը առանց մոր պիտի դիմավորի. Փաստաբան

03.08.2026 14:20

«Ուժեղ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը

03.08.2026 12:49

Մենք ներկայումս բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ. Էսմայիլ Բաղայի

03.08.2026 11:55

«Հայաստան» դաշինքի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը. Գրիգորյան

03.08.2026 11:54

ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երեխա է զոհվել

03.08.2026 11:11

Диалог с будущим: в Русском центре Капана состоялся разговор о современных технологиях

03.08.2026 11:06