Ես հայ եմ, եւ դա չի քննարկվում. Նիկոլյա Ազնավուրը պատմել է ՀՀ տեղափոխվելու մասին

29.11.2018 23:20
1509

Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլյա Ազնավուրը, Մոսկվայում խոսել է Հայաստանում բնակություն հաստատելու մասին: Նա հարցազրույց է տվել rusarminfo.ru-ին: Շվեյցացարիայում մեծացած Նիկոլյան հայրենիքում բազմիցս է եղել, սակայն տեղափոխվել որոշել է այս տարի: Նա պատմել է՝ ինչպես է իրեն զգում Հայաստանում:

«Սիրում եմ Երեւանը, այն ինձ շատ է դուր գալիս, այնտեղ հարմարավետ է»,- ասել է նա:

Այդուհանդերձ Նիկոլյան դժվարությունների էլ է հանդիպում: Նրան խանգարում է այն, որ չի տիրապետում լեզվին: Այս շրջանում սովորում է:

«Հիմա ակտիվորեն սովորում եմ լեզուն: Հայերենը շատ բարդ է, բայց կամաց-կամաց (խմբ. «կամանց-կամացն» ասել է հայերենով) ստացվում է: Հայաստանում ապրելով ավելի արագ կսովորեմ»,- ասել է նա:

Նիլոյան շվեդական արմատներ ունի մայրական կողմից եւ հայկական արտաքին չունի: Այդ պատճառով հաճախ ստիպված է լինում ապացուցել, որ հայ է: Հայաստանում երբեմն մարդկանց թվում է, թե նա ռուս է: Երբ շուկա գնում, մարդիկ նրա հետ ռուսերեն են խոսում, իսկ նա ասում է, որ ռուսերեն չգիտի:

«Ես հայ եմ, եւ դա չի քնարկվում: Գուցե հայի արտաքին չունեմ, բայց ֆրանսերենում մի ասացվածք կա. «Քո կրած հագուստը չէ, որ քեզ դարձնում է այն, ինչ կաս»: Դա իրոք այդպես է»,- ասել է նա:

Նիկոլյան «Ազնավուր» հիմնադրամի ղեկավարն է: Երեկ՝ նոյեմբերի 28-ին, նա Մոսկվայի Գեղարվեստական ակադեմիական թատրոնում մասնակցել է «Մարդասիրության ժամանակագրություն» (Летопись Милосердия) խորագրով միջոցառմանը՝ նվիրված Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ եւ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցներին:

armtimes.com

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40