Եթե ճանապարհներն անցնում են ոչ մեր լեգիտիմ տարածքով, պետք է նոր ճանապարհներ կառուցենք ինչպես Գորիս-Կապանի դեպքում.Թորոսյան

19.03.2024 16:14
686

Նախ շատ կարեւոր է, որ ի սկզբանե այդ պայմանավորվածությունները ձեռք բերվեն, թե որ քարտեզներով են գնում, եւ ես այստեղ տեսնում եմ այդ պայմանավորվածությունները ձեռք բերելու հնարավորությունը: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Հայաստանի կողմից 4 գյուղերը ստանալուց հետո Ադրբեջանը կարող է հրաժարվել այլ հատվածներում տարածքներ վերադարձնել կամ սահմանազատում անել:

«Ցավոք սրտի, մինչ օրս այդ պայմանավորվածությունը ձեռք չի բերվել հիմնականում Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով, նրանք խուսափել են քարտեզների մասին խոսակցությանը վերջնական պատասխան տալուց:

Եթե այս գործընթացը թույլ կտա մեզ ի վերջո, պայմանավորվել քարտեզների մասին, որոնք ապագայում պետք է դառնան ամբողջ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հիմքը, դա մեզ համար կարեւոր է եւ մեր շահերից է բխում: Ավելին, դա է հենց ի թիվս այլոց ապահովելու մեր ինքնիշխան տարածքի անվտանգությունը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ այդ 4 գյուղերը տալուց հետո մեր ճանապարհների անվտանգության հարցը կարող է ծագել, ՔՊ-ակն պատգամավորն ասաց. «Ճանապարհները կարեւոր են, բայց կարեւոր է ունենալ լեգիտիմ հիմք քո տարածքը պաշտպանելու, իսկ այդ հիմքը քո տարածքում լինելն է: Եվ եթե այդ տարածքում այսօրվա դե ֆակտո պայմաններում, անցնում են կոմունիկացիաներ, որոնք մեր լեգիտիմ տարածքում չեն, մենք պետք է լուծումներ գտնենք, օրինակ, նոր ճանապարհներ կառուցելով, ինչպես արել ենք Գորիս-Կապան ճանապարհի համար»:

news.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40