«Ես որոշել եմ խոսել». Սենոր Հասրաթյանը ներկայացրել է, թե ինչ է եղել ապրիլյան քառօրյայի ժամանակ

25.08.2020 14:08
1098

Չգիտեմ ձեզ համար ինչպես, բայց իմ ու, երեւի թե, շատ-շատերի համար արդեն անտանելի է լսել 2016-ի ապրիլյան քառօրյայի մասին տարբեր շրջանակների կողմից հրապարակավ հնչեցվող մեկնաբանություններն ու եզրահանգումները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի զինված ուժերի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Թերեւս, առավել շատ անտանելի է նրանց համար, որոնք այդ օրերին խրամատում կանգնած պաշտպանում էին առաջնագիծը եւ այսօր էլ շարունակում են բարեխղճորեն կատարել իրենց զինվորական պարտականությունը: Նրանք երբեւէ այդ մասին չեն խոսել եւ, հավատացած եմ՝ չեն խոսելու: Բայց ահա ես որոշել եմ խոսել ու ներկայացնել այն, ինչն արդեն ներկայացրել եմ իմ կողմից պատրաստված եւ 2017թ. հրատարակված «Ապրիլյան քառօրյա առճակատում» վերտառությամբ աշխատության եզրափակիչ հատվածում: Չնայած մի քիչ երկար է, բայցեւայնպես փորձեք մինչեւ վերջ կարդալ եւ ինքներդ դատել, թե ինչ է իրականում տեղի ունեցել 2016թ. ապրիլին:

 
ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐ

Ապրիլի 2-ից 5-ը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի միջեւ անմիջական շփման պայմաններում ծավալված մարտական թեժ գործողությունները եւ դրան հաջորդած ու մինչեւ մայիսի սկիզբը տեւած ակտիվ հրաձգային, հրթիռահրետանային ու զրահատանկային փոխհրաձգությունները ցույց տվին, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն պատրաստ չէ հաշտվելու Արցախյան առաջին պատերազմում կրած պարտության եւ դրա արդյունքում արձանագրված իրողությունների հետ, այլեւ՝ վստահելով տարիներ շարունակ կուտակած իր ռազմական ներուժին, հերթական անգամ փորձեց հիմնախնդրիը հանգուցալուծել ուժային ճանապարհով: Հակամարտության գոտում հրադադարի հաստատման շուրջ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունից մոտ 22 տարի անց նախաձեռնելով լայնածավալ հարձակում, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը գործողության մեջ դրեց իր տրամադրության տակ եղած ժամանակակից սպառազինության եւ տեխնիկայի գրեթե բոլոր միջոցները, այդ թվում՝ միջազգային կոնվենցիաներով արգելված զանգվածային ոչնչացման այնպիսի զինատեսակներ, ինչպիսիք են «Смерч», «Kasirga», «Ураган», «GRADLAR» համազարկային կրակի հեռահար ռեակտիվ համակարգեր, «ТОС-1А»(Солнцепек) համազարկային կրակի ծանր հրանետային համակարգ, իսրայելական արտադրության գրոհային եւ հետախուզական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), «SPIKE» տիպի հակատանկային կառավարվող հրթիռներ, «МИ-24G» հարվածային ուղղաթիռներ եւ այլն: Սակայն, նման ուժերի եւ միջոցների ներգրավման արդյունքում, հակառակորդն անկարող եղավ հասնելու իր առջեւ դրված անգամ նվազագույն խնդրի կատարմանը:

Իմի բերելով քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած զարգացումների արդյունքները, միանշանակ կարելի է արձանագրել, որ եթե Արցախի բանակը հերթական անգամ պատվով դուրս եկավ իրեն պարտադրված առճակատումից, ապա ադրբեջանական կողմը, բացառությամբ որոշ աննշան «ձեռքբերումների», դարձյալ հայտնվեց աննախանձելի վիճակում: Համոզվելու համար փորձենք ըստ ուղղությունների նախ առանձնացնել այն խնդիրների շրջանակը, որոնց իրականացման համար պաշտոնական Բաքուն դիմեց լայնածավալ հարձակման:

Ապրիլյան առճակատման վերլուծությունից պարզորոշվում է, որ, դիմելով նման արկածախնդրության, Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավը նպատակ ուներ լուծելու հետեւյալ խնդիրները.

ա) օգտագործելով սեփական ռազմական ներուժի քանակական ու մարտավարատեխնիկական առավելությունները, անցնել հանկարծակի հարձակման եւ շփման գծի հիմնական հարվածային ուղղություններում ուժերի դասավորվածությունը փոխել իր օգտին.

բ) մարտադաշտում ապահովելով շոշափելի հաջողություն, բանակցային գործընթացում այն օգտագործել որպես հայկական կողմի վրա ճնշում գործադրելու լծակ եւ, միաժամանակ, միջազգային համապատասխան կազմակերպություններին ցույց տալ, որ «status-quo»-ն (իրերի ներկա դասավորությունը) անընդունելի է Ադրբեջանի համար.

գ)սեփական հանրության շրջանում հավատ ներշնչել տարիներ շարունակ «գրավյալ տարածքների» ազատագրման մասին ադրբեջանական ղեկավարության կողմից արվող սին հայտարարությունների հանդեպ.

դ) մարտական ակտիվ գործողություններն օգտագործել երկրի ներսում ստեղծված ֆինանսատնտեսական դժվարին կացությունից հասարակության ուշադրությունը շեղելու համար.

ե) գործնական կիրառման միջոցով ճշգրտել, ինչպես յուրային զորքերի ղեկավարման ու փոխգործակցության կազմակերպման հարցերը, այնպես էլ տարիների ընթացքում իր կուտակած սպառազինության եւ տեխնիկայի, այդ թվում՝ նոր նմուշների պատրաստականությունը մարտական պայմաններում.

զ) ստուգել հայկական ուժերի եւ միջոցների պատրաստությունն ու գործողությունների ներդաշնակվածությունը լայնածավալ մարտական խնդիրների կատարման ժամանակ.

է) մարտական կիրառման մեջ դնելով նորագույն հրթիռահրետանային եւ օդային կրակի միջոցներ, հեռահար թիրախային հարվածներով առավելագույն կորուստներ պատճառել հայկական ուժերին, խնդիր ունենալով մի կողմից՝ խուճապային տրամադրություն սերմանել «հակառակորդի ճամբարում», իսկ մյուս կողմից՝ բարձրացնել սեփական զինուժի մարտական ու բարոյահոգեբանական վիճակը եւ ձերբազատվել նախորդ պատերազմից ժառանգած պարտվողի հոգեբանությունից:

Իսկ այժմ, ըստ վերոնշյալ կետերի, փորձենք դիտարկել, թե իրականության մեջ ինչպիսի արդյունքների հասավ Ադրբեջանը ապրիլյան քառօրյայի ընթացքում եւ որոնք են այն «ձեռքբերումները», հանուն որոնց պաշտոնական Բաքուն գնաց լայնածավալ առճակատման:

Սկսենք նրանից, որ իրականում, քառօրյա ռազմական գործողությունների արդյունքում, հակառակորդին հաջողվեց մարտագծի հարավային թեւում տիրել մոտ 1500մ լայնությամբ եւ 450մ խորությամբ բնագծի (67,5հա) կամ զբաղեցնել 6 մարտական դիրք, իսկ հյուսիսային ուղղությամբ՝վերահսկողության տակ առնել շուրջ 4300մ լայնությամբ եւ 1000մ խորությամբ առաջնագիծ (430հա) կամ՝ 13 մարտական դիրք: Ընդհանուր առմամբ, չորսօրյա ինտենսիվ մարտերի ընթացքում ադրբեջանական բանակը գրավեց 19 դիրք, կամ մակերեսային միավորով արտահայտված շուրջ 500 հեկտար տարածք (մանրակրկիտ հաշվարկի դեպքում այս թվերը հնարավոր է ունենան նվազման, բայց ոչ աճի միտում): Փաստենք նաեւ, որ ադրբեջանական հրամանատարությունն այս խնդիրը լուծելու համար, ընդեմ առօրյա մարտական հերթապահություն իրականացնող արցախյան առաջապահ ուժերի, նախ՝ գրոհի հանկարծակիությունն ապահովելու նպատակով, գործողության մեջ դրեց իր էլիտար 052 (ՅԱՇՄԱ) հատուկ նշանակության բրիգադի ստորաբաժանումները, իսկ այնուհետեւ մի քանի կորպուսների, մարտական ուղղաթիռների եւ հրթիռահրետանային ու զրահատանկային ստորաբաժանումների ուժերով անցավ լայնածավալ հարձակման: Ռազմական գործին քիչ թե շատ տեղյակ մասնագետները կարող են հավաստել, որ նման ծավալի ուժերով եւ միջոցներով ձեռնարկված գործողության արդյունքում Ադրբեջանի ունեցածը ոչ թե ձեռքբերում, այլեւ կատարյալ ձախողում էր: Այս եզրահանգումը տեղին է ոչ միայն հանգամանքով, որ կատարվածը վաշտի, կամ առավելագույնը՝ գումարտակի ուժերով իրականացվելիք խնդիր էր, այլեւ բավականին կարճաժամկետ առճակատման ընթացքում հակառակորդի տված կորուստների քանակով: Չնայած պաշտոնական Բաքուն մինչեւ վերջ գաղտնի պահեց իր ունեցած կորուստների իրական թիվը, պատճառաբանելով, որ «զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններն իրենցից ռազմական գաղտնիք են ներկայացնում», բայցեւայնպես, դատելով ռադիոկլանման, տարբեր լրատվամիջոցների, այդ թվում՝ համացանցի եւ միջազգային փորձագիտական աղբյուրների տվյալներից, ակնհայտ է դառնում, որ նրա զոհերի թիվը հասնում է շուրջ 1000-ի, իսկ վիրավորներինը՝ մոտ 2000-ի: Հատկանշական է, որ ապրիլի 5-ին, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակավ շրջանառության մեջ դրեց 31 զոհի մասին կեղծ հաղորդագրությունը, նույն օրը ադրբեջանական «Мейдан ТВ» անկախ հեռուստաալիքը հանրության ուշադրությանը ներկայացրեց 93 զոհերի մասին հաստատող ցուցակը, ինչն էլ պատճառ հանդիսացավ ոչ միայն տվյալ լրատվամիջոցը փակելու, այլեւ վերջինիս աշխատակիցների նկատմամբ դատական գործ հարուցելու համար... Ուշագրավ է նաեւ նույն ապրիլի 5-ին «OSTKRAFT» վերլուծական կենտրոնի կողմից հրապարակված տվյալը, որն, ըստ Ադրբեջանի ԶՈւ Գլխավոր շտաբի իր աղբյուրների տրամադրած փակ տեղեկատվության, կազմել է շուրջ 800 մարդ... Բացի մեծաքանակ կենդանի ուժից ադրբեջանական բանակը կորցրեց 24 տանկ, 4 միավոր հետեւակի մարտական մեքենա (ՀՄՄ), 1 «Գրադ» ռեակտիվ հրթիռահրետանային կայանք, 1 ինժեներասակրավորային տեխնիկա, 2 միավոր «МИ-24» տիպի մարտական ուղղաթիռ, 14 հատ տարբեր տեսակի (հարվածային եւ հետախուզական) անօդաչու թռչող սարք, տասնյակ ավտոմոբիլային տեխնիկա եւ այլն: Համեմատության համար նշենք, որ նույն Փաստենք, որ կողմերը կորուստներ ունեցան նաեւ ակտիվ մարտական գործողություններին հաջորդած հրաձգային, հրթիռահրետանային եւ զրահատանկային փոխհրաձգությունների ընթացքում: Ապրիլի 6-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը տվեց եւս 13 զոհ, որից 8-ը՝ զինծառայող, 5-ը՝ պահեստազորային: Ադրբեջանական բանակի կորուստները տակավին անհամեմատ շատ էին՝ տասնյակ զոհեր, 6 անօդաչու թռչող սարք (ընդհանուր առմամբ ապրիլյան սրացումների արդյունքում հակառակորդը կորցրեց 20 ԱԹՍ ) եւ այլ ռազմական տեխնիկա:

Շարունակությունը՝ այստեղ:

politik.am

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները

21.02.2026 19:18

Մի՛ վախեցեք մաhից, պատրա՛ստ եղեք դրան և որևէ ձևով մի՛ արագացրեք այն և անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով՝ մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն․ Ռուբեն Վարդանյան

21.02.2026 12:50

Մեր երկրում հազարավոր մարդիկ կանգնած են դեղորայքի գների խնդրի առաջ․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

21.02.2026 12:04

Առուշ Առուշանյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյիին

21.02.2026 11:08

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը

20.02.2026 22:27

Հայաստանում ստեղծվելու է սիլիկոնային ավան, ապահովվելու է բարենպաստ միջավայր․ Նարեկ Կարապետյան

20.02.2026 21:14

Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար. Արցախի ԱԺ

20.02.2026 19:15

Ընտրակաշառքը պոզով-պոչո՞վ է լինում. Ալիկ Ալեքսանյանը` ՔՊ-ական մարզպետի՝ ժողովրդի հաշվին արած «բարեգործության» մասին

20.02.2026 17:09

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետ

20.02.2026 17:00

Ալիևը՝ հայ լրագրողին․ Երբ Բայդենը վերադառնա` կվերագործարկի ձեր «Խաղաղության խաչմերուկը»

20.02.2026 15:57

Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում

20.02.2026 15:46

Սերգեյ Գորոդեցկի․ «Հայաստանի սիրտը, Արարատյան դաշտավայրը հնարավոր չէ պաշտպանել՝ առանց Արցախին տիրելու»

20.02.2026 15:37