​​​​​​​«Ես պատասխանատու եմ միայն իմ խղճի եւ հորս գերեզմանի առաջ». Վազգեն Եղիազարյան

27.01.2020 18:29
1398

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում մահացավ «Հայոց արծիվներ.միասնական Հայաստան» կուսակցության նախկին փոխնախագահ, Haynews.am լրատվական կայքի սեփականատեր եւ գլխավոր խմբագիր ՄՀԵՐ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ: Նա 44 օր գտնվում էր հացադուլի մեջ՝ իր հանդեպ հարուցված կաշառքի վերաբերյալ մեղադրանքը համարելով շինծու եւ սարքված: Իսկ հացադուլից շուրջ 10 օր հետո՝ ինքնազգացողությունը կտրուկ վատացավ եւ մահը վրա հասավ սրտամկանի ինֆարկտից: Մեկ տարի լռությունից հետո՝ հոր մահվան, հացադուլի, հարուցված քրեական գործի եւ տեղի ունեցածի իրական մեղավորների մասին, «Իրավունքի» հետ բացառիկ զրույցում մանրամասներ է ներկայացնում Մհեր Եղիազարյանի որդին՝ ՎԱԶԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ:

- Վազգեն, ասել, որ նախորդ տարին ծանր էր Ձեր ընտանիքի համար, ուղղակի շատ մեղմ կլինի: ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում քննություն էր տարվում՝ պարզելու ՀՀ ԱՆ ,Նուբարաշենե ՔԿՀ-ում պահվող Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքները պարզելու վերաբերյալ: Մեկ տարի անց՝ ի՞նչ  նորություն ունեք, կա՞ն համալիր փորձաքննության արդյունքները:

- Նախ շնորհակալություն եմ ուզում հայտնել, որ հնարավորություն եք տալիս Ձեր կայքի միջոցով հայտնել իմ կարծիքը եւ հետաքրքրվում եք գործի վերաբերյալ: Ասեմ, որ Ձեզնից առաջ՝ էլի շատ լրագրողներ էին դիմել հարցազրույցի համար: Այս առումով միանգամից նշեմ, որ ինչ-որ տարբերակված մոտեցում չկա, եթե ինչ-որ մեկը հիմա կմտածի, թե ինչու եմ հարցազրույցն ,Իրավունքինե տալիս: Ուղղակի, իմ խոսելու պահը ճիշտ գտա հիմա, եւ այս պահին Դուք էիք դիմել հարցազրույցի համար: Այնպես որ, թող թյուր կարծիքներ չձեւավորվեն մյուս լրագրողների մոտ: Անդրադառնալով Ձեր հարցին՝ ասեմ, որ իսկապես ասել ծանր էր նախորդ տարին մեր ընտանիքի համար, ամենամեղմ գնահատականն է, որովհետեւ հայրս մեր ընտանիքի, հարազատների, բարեկամների մեջքն է եղել: Ինչպե՞ս նկարագրեմ, որ ավելի պարզ լինի. մեր՝ հայերիս, ամենասիրած տեսարանը Մասիս սարն է, որ դուրս ես գալիս փողոց կամ ինչ-որ պատուհանից երեւում է ամբողջ կյանքիդ ընթացքում, պատկերացրեք, որ մի օր հանկարծ արթնանաս, նայես պատուհանից ու չերեւա մեր Արարատը… Այսպիսի համեմատություն եմ անում, որ գոնե մի քիչ հասկանալի լինի, թե մենք ում ենք կորցրել, շատ դժվար տարի էր: 2019 թվականը ոչ մի լավ բան մեր ընտանիքին, չի տվել: Հորս մահից ընդամենը 20 օր հետո՝ վրա հասավ պապիի մահը: Շատ բաների միջով ենք անցել մեկ տարվա ընթացքում: Թվում էր, թե երեկ էր, բայց երբ խորանում ես ու հիշում կոնկրետ օրերով ու դրվագներով, մի ամբողջ կյանք է թվում: Ինչ վերաբերում է մահվան հանգամանքները պարզելու համար հարուցված քրեական գործին՝ ասեմ, որ մեկ տարի անց դեռ չունենք համալիր փորձաքննության պատասխանը: Իսկ գործն այս պահին կասեցման փուլում է: Դատախազությունից ստացել եմ որոշումը, որ գործը կասեցվում է, քանի որ հնարավոր չէ այս պահին պարզել մեղադրյալների շրջանակը:

- Բայց քրեական գործում շատ հստակ նշված էր, որ մեղավորությունը բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն էր, որն անզգուշությամբ առաջացրել է Մհեր Եղիազարյանի մահը: Ավելին՝ ասվում էր, որ  Մ. Եղիազարյանի մահվան օրը բժիշկներ եւ բուժակներ չեն եղել քրեակատարողական հիմնարկում:

- Այո, եղավ այդպիսի հայտարարություններ տարբեր դիտորդների կողմից: Եթե չեմ սխալվում, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից էին նաեւ այցելել եւ քննչական գործողությունների արդյունքում պարզվել էր, որ, իրոք, ոչ ոք, ոչ մի բուժակ չի եղել այդ պահին: Եվ հարց է առաջանում՝ եթե այդտեղ բուժակ լիներ կամ ժամանակին շտապօգնությունը հասներ, արդյոք ամեն ինչ այսպես կլիներ, թե՞ մի փոքր հույս կլիներ:

 

Նյութի մանրամասները կարդացեք հետեւյալ հղմամբ՝ 

https://iravunk.com/news/103567?fbclid=IwAR3F64bSIpCN5G26JaXNg3lvNfRSZLY72u33sn40224kaE6_MJXLrWCZL7A

ԶՈւ ԳՇ պետը զինծառայողների հետ հանդիպմանն անդրադարձել է զինվшծ ուժերում բարոյահոգեբանական առողջ միջավայրի ձևավորմանն ու դրա պահպանման կարևորությանը

28.07.2026 21:22

Վեց եպիսկոպոսների ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան

28.07.2026 21:17

Օգոստոսի 1–ից սննդի առաքիչները պարտադիր պետք է սանիտարական գրքույկ ունենան

28.07.2026 18:32

Այսօր տեղի է ունեցել ՀԷՑ ՓԲԸ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի հանրային լսումը

28.07.2026 17:28

Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը չի փոխի իր դիրքորոշումը Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հարցում

28.07.2026 17:06

Զելենսկին Թրամփի հետ կարճ և առանց լրագրողների հանդիպում է ունենալու. Reuters

28.07.2026 16:49

Գորիս համայնքը մասնակցել է Կապանում անցկացված «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք 2026» միջոցառմանը

28.07.2026 16:10

Թուրքիան սկսել է Գյումրի տանող երկաթուղային հատվածի վերակառուցումը

28.07.2026 13:44

Կապանցի միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը՝ Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող

28.07.2026 13:41

«Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիա» հայտարարում է Սյունիքի մարզի տղամարդկանց 26-րդ առաջնության մեկնարկի մասին

28.07.2026 13:23

Հայ-ռուսական հարաբերությունները պետք չէ կապել Ադրբեջանի հետ. Հաջիզադե

28.07.2026 12:51

Պուտինը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

28.07.2026 12:43