​​​​​​​«Ես պատասխանատու եմ միայն իմ խղճի եւ հորս գերեզմանի առաջ». Վազգեն Եղիազարյան

27.01.2020 18:29
1458

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում մահացավ «Հայոց արծիվներ.միասնական Հայաստան» կուսակցության նախկին փոխնախագահ, Haynews.am լրատվական կայքի սեփականատեր եւ գլխավոր խմբագիր ՄՀԵՐ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ: Նա 44 օր գտնվում էր հացադուլի մեջ՝ իր հանդեպ հարուցված կաշառքի վերաբերյալ մեղադրանքը համարելով շինծու եւ սարքված: Իսկ հացադուլից շուրջ 10 օր հետո՝ ինքնազգացողությունը կտրուկ վատացավ եւ մահը վրա հասավ սրտամկանի ինֆարկտից: Մեկ տարի լռությունից հետո՝ հոր մահվան, հացադուլի, հարուցված քրեական գործի եւ տեղի ունեցածի իրական մեղավորների մասին, «Իրավունքի» հետ բացառիկ զրույցում մանրամասներ է ներկայացնում Մհեր Եղիազարյանի որդին՝ ՎԱԶԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ:

- Վազգեն, ասել, որ նախորդ տարին ծանր էր Ձեր ընտանիքի համար, ուղղակի շատ մեղմ կլինի: ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում քննություն էր տարվում՝ պարզելու ՀՀ ԱՆ ,Նուբարաշենե ՔԿՀ-ում պահվող Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքները պարզելու վերաբերյալ: Մեկ տարի անց՝ ի՞նչ  նորություն ունեք, կա՞ն համալիր փորձաքննության արդյունքները:

- Նախ շնորհակալություն եմ ուզում հայտնել, որ հնարավորություն եք տալիս Ձեր կայքի միջոցով հայտնել իմ կարծիքը եւ հետաքրքրվում եք գործի վերաբերյալ: Ասեմ, որ Ձեզնից առաջ՝ էլի շատ լրագրողներ էին դիմել հարցազրույցի համար: Այս առումով միանգամից նշեմ, որ ինչ-որ տարբերակված մոտեցում չկա, եթե ինչ-որ մեկը հիմա կմտածի, թե ինչու եմ հարցազրույցն ,Իրավունքինե տալիս: Ուղղակի, իմ խոսելու պահը ճիշտ գտա հիմա, եւ այս պահին Դուք էիք դիմել հարցազրույցի համար: Այնպես որ, թող թյուր կարծիքներ չձեւավորվեն մյուս լրագրողների մոտ: Անդրադառնալով Ձեր հարցին՝ ասեմ, որ իսկապես ասել ծանր էր նախորդ տարին մեր ընտանիքի համար, ամենամեղմ գնահատականն է, որովհետեւ հայրս մեր ընտանիքի, հարազատների, բարեկամների մեջքն է եղել: Ինչպե՞ս նկարագրեմ, որ ավելի պարզ լինի. մեր՝ հայերիս, ամենասիրած տեսարանը Մասիս սարն է, որ դուրս ես գալիս փողոց կամ ինչ-որ պատուհանից երեւում է ամբողջ կյանքիդ ընթացքում, պատկերացրեք, որ մի օր հանկարծ արթնանաս, նայես պատուհանից ու չերեւա մեր Արարատը… Այսպիսի համեմատություն եմ անում, որ գոնե մի քիչ հասկանալի լինի, թե մենք ում ենք կորցրել, շատ դժվար տարի էր: 2019 թվականը ոչ մի լավ բան մեր ընտանիքին, չի տվել: Հորս մահից ընդամենը 20 օր հետո՝ վրա հասավ պապիի մահը: Շատ բաների միջով ենք անցել մեկ տարվա ընթացքում: Թվում էր, թե երեկ էր, բայց երբ խորանում ես ու հիշում կոնկրետ օրերով ու դրվագներով, մի ամբողջ կյանք է թվում: Ինչ վերաբերում է մահվան հանգամանքները պարզելու համար հարուցված քրեական գործին՝ ասեմ, որ մեկ տարի անց դեռ չունենք համալիր փորձաքննության պատասխանը: Իսկ գործն այս պահին կասեցման փուլում է: Դատախազությունից ստացել եմ որոշումը, որ գործը կասեցվում է, քանի որ հնարավոր չէ այս պահին պարզել մեղադրյալների շրջանակը:

- Բայց քրեական գործում շատ հստակ նշված էր, որ մեղավորությունը բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն էր, որն անզգուշությամբ առաջացրել է Մհեր Եղիազարյանի մահը: Ավելին՝ ասվում էր, որ  Մ. Եղիազարյանի մահվան օրը բժիշկներ եւ բուժակներ չեն եղել քրեակատարողական հիմնարկում:

- Այո, եղավ այդպիսի հայտարարություններ տարբեր դիտորդների կողմից: Եթե չեմ սխալվում, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից էին նաեւ այցելել եւ քննչական գործողությունների արդյունքում պարզվել էր, որ, իրոք, ոչ ոք, ոչ մի բուժակ չի եղել այդ պահին: Եվ հարց է առաջանում՝ եթե այդտեղ բուժակ լիներ կամ ժամանակին շտապօգնությունը հասներ, արդյոք ամեն ինչ այսպես կլիներ, թե՞ մի փոքր հույս կլիներ:

 

Նյութի մանրամասները կարդացեք հետեւյալ հղմամբ՝ 

https://iravunk.com/news/103567?fbclid=IwAR3F64bSIpCN5G26JaXNg3lvNfRSZLY72u33sn40224kaE6_MJXLrWCZL7A

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12