Մհեր Պոլոսկովի անհանգիստ շարժումները բնապահպանական տեսչության մեկնարկող ստուգումների կապակցությամբ

10.09.2018 14:36
1336

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, hraparak.am կայքում հրապարակվել է «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ տնօրենի հարցազրույցը՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը գիտակցում է իր պատասխանատվությունը» վերտառությամբ:

Հարցազրույցի տեքստը՝ ստորեւ:

***

- Պարոն Պոլոսկով, օրերս ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում սպասվող ստուգումների վերաբերյալ։ Գրառումը սկսվում է․ «Ալբանական օրացույցով 37 թիվն էր, հիշում եմ՝ մտանք Քաջարան․․․» խոսքերով։ Ինչպե՞ս եք վերաբերվում Ա․ Գրիգորյանի նշված գրառմանը և ըստ Ձեզ՝ ի՞նչ էր ակնարկում նա այս խոսքերով։

-Գիտեք, պետական պաշտոնյայի՝ իր երկրի թիվ մեկ հարկատուի, բազմահազարանոց կոլեկտիվ ունեցող ձեռնարկության հանդեպ նման անլուրջ վերաբերմունքը առաջին հերթին առաջացնում է տարակուսանք։ Մեզ համար անկեղծ զարմանալի է, որ պարոն Գրիգորյանը զուգահեռներ է անցկացնում իր գլխավորած տեսչական մարմնի ապագա ստուգումների եւ 37 թվականի միջև։ 37 թվականը պատմության մեջ հայտնի է ստալինյան մասսայական ռեպրեսիաներով եւ հետապնդումներով։ Արդյոք դա՞ է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի դիմաց դրված նպատակը։ Դա՞ է իրենց աշխատաոճը։ Պարոն Գրիգորյանը առաջին անգամ չէ, որ նման տոնով է խոսում մեր ընկերության մասին։ Իր նախորդ գրառումները, թե․ «Հեղափոխությունը շարունակվում է. շուտով մտնելու ենք Քաջարան» էլ ավելի համոզիչ տպավորություն են ստեղծում, որ տեսչական մարմինը պատրաստվում է ոչ թե ստուգմներ, այլ լայնամասշտաբ հարձակմում գործել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վրա։ Սա, ինչ խոսք, խիստ մտահոգիչ է։

- Արթուր Գրիգորյանը նաև կոչ է արել տեղական ակտիվ երիտասարդությանը, քաղաքացիական ակտիվին ու առհասարակ Սյունիքում հանքարդյունաբերական հարցերով հետաքրքրված բոլորին աջակցել նրան սպասվող ստուգումներում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս կոչը։

-Այն պարագայում, երբ խոսքը գնում է մոտ 65 տարվա պատմություն ունեցող ձեռնարկությունում ստուգումներ իրականացնելու և ստուգման նպատակներին առնչվող որոշակի տեղեկատվություն ստանալու մասին, «ակտիվ երիտասարդությանը» դիմելը նույնպես տարակուսանքի տեղիք է տալիս։ Միգուցե ավելի տրամաբանական կլիներ կոչն ուղղել հենց ավագ սերնդի ներկայացուցիչներին, ովքեր ականատեսն են ձեռնարկության պատմությանը, տեղյակ են անցյալի ու ներկայի զարգացումներին: Այս հանգամանքը առիթ է տալիս ենթադրել, որ տեսչական մարմնի ղեկավարին հետաքրքիր չեն օբյեկտիվ փաստերը, իրականացված բարեփոխումներն ու կատարված ներդրումները: Այսինքն՝ Ա. Գրիգորյանն ըստ երևույթի հետաքրքրված չէ օբյեկտիվ տեղեկատվություն կրողների աջակցություն մեջ, նրան պետք է հոծ բազմություն, ցանկալի է՝ ֆիզիկապես ուժեղ: Ըստ իս, այստեղ առկա է ազգային անվտանգության լուրջ սպառնալիք, քանի որ խոսքը գնում է երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկության հանդեպ ոտնձգության մասին՝ ,ակտիվ երիտասարդությանե ներգրավմամբ։ Չի կարելի անտեսել այն փաստը, որ օրն ի բուն աշխատող և բարիք ստեղծող բազմահազարանոց կոլեկտիվը կարող է չհանդուրժել նման վերաբերմունքը. դա կարող է հանգեցնել ընկերության գործունեության խաթարմանը, աշխատակիցների իրավունքների և օրինական շահերի ոտնահարմանը և անկանխատեսելի զարգացումներ ունենալ:

- Ստացվում է, որ ըստ Ձեզ, Ա․ Գրիգորյանի նշված հայտարարությունները բուն ստուգումների հետ որևէ առնչություն չունե՞ն:

-ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի վերջին, ինչպես նաև բազմաթիվ նախորդ գրառումենրը կրում են խիստ մանիպուլատիվ բնույթ։ «Ազգայնացում», «օֆշորային մեխանիզմների առկայություն», «թաքցված եկամուտներ» եւ այլն, ահա պարզապես մի քանի մեջբերում Ա․ Գրիգորյանի՝ կոմբինատի մասին կատարած նախկին գրառումներից: Ինչպես նկատում ենք՝ ոչ մի խոսք ընդերքօգտագործման և բնապահպանության մասին: Ակնհայտ է, որ հիշատակված ակնարկները ոչ միայն բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը, այլև որեւէ առնչություն չունեն եւ չեն կարող ունենալ նախատեսվող ստուգումների հետ, բացարձակապես դուրս են տեսչական մարմնի իրավասությունների շրջանակից եւ խոսում են տեսչական մարմնի ղեկավարի գիտակցության մեջ նստած գաղափարների եւ նկրտումների մասին։ Մենք ունենք լուրջ մտավախություն, որ տեսչական մարմնի ղեկավարը չի պատկերացնում իր ղեկավարած կառույցի նպատակների եւ խնդիրների լրջությունը, զուրկ է պետության առջեւ ստանձնած պարտավորությունների եւ իր գործողությունների հետևանքների գիտակցումից, իսկ պաշտոնական լիազորություններն օգտագործում է նախկինում ունեցած իր անձնական կամ խմբային ամբիցիաների բավարարման նպատակով: Մենք հստակ գիտակցում ենք մեր պատասխանատվությունը պետության, կառավարության և մեր բազմահազարանոց կոլեկտիվի առջև, պատկերացնում ենք են նաեւ արհեստականորեն հրահրված զարգացումների հետևանքները՝ երկրի տնտեսության, բնակչության եւ մարզի համար, որոնք կարող են խիստ անբարենպաստ լինել, անգամ՝ կործանարար:

- Ի՞նչ քայլերի է պատրաստվում դիմել Զանգեզուրի պղնձամոլիբդդենային կոմբիանտը ստեղծված իրավիճակում։

-Ցանկանում եմ շատ հստակ նշել, որ մենք ոչ մի պարագայում չենք գնալու սադրանքի եւ մեզ պարտադրվող հակազդեցության ճանապարհով: Շարունակելու ենք գործել օրենքի շրջանակներում եւ մեզ համար ընդունելի կլինի մեր գործունեության հետ կապված ցանկացած եզրակացություն եւ որոշում, որը կբխի ՀՀ օրենսդրության պահանջներից՝ ասել է թե Հայաստանի եւ նրա տնտեսության շահերից:

«Սյունյաց երկրի» հետգրությունը

Այս մա՞րդն է Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի տնօրենը, ո՞վ է նա, ինչպե՞ս կարող ենք ծանոթանալ նրա կենսագրությանը, այդ ի՞նչ պատասխանատվության մասին է խոսում:

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11