Վիրավորանքի, զրպարտության համար փոխհատուցման չափը կբարձրացվի. ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

11.02.2021 17:41
1167

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը նոր օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է բարձրացնել վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված՝ վնասի հատուցման չափերը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ստացավ 72 կողմ, 30 դեմ և 2 ձեռնպահ ձայներ:

Պատգամավորը, մասնավորապես, առաջարկում է վիրավորանքի համար մինչև 1 մլն փոխհատուցման չափի փոխարեն սահմանել մինչև 5 մլն դրամ, իսկ զրպարտության համար՝ մինչև 2 միլիոնի փոխարեն մինչև 10 մլն դրամ փոխհատուցման չափ:

Ըստ Սիմոնյանի՝ նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռնի պաշտպանելու անձի պատիվն ու արժանապատվությունը՝ զրպարտությունից կամ վիրավորական արտահայտություններից, ինչպես նաև քաղաքացիներին հնարավորություն կընձեռնի ավելի ստույգ տեղեկություն ստանալու:

ՀՀ արդարադատության նախարարությունը սակայն նախագծի առնչությամբ առաջարկել էր վիրավորանքի և զրպարտության համար՝ պատգամավորի առաջարկած փոխհատուցման ավելի բարձր սահմանաչափերը փոփոխել՝ սահմանելով ավելի նվազ սահմանաչափեր՝ 2 մլն դրամ և 3 մլն դրամ: 

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40