Ես պատրաստ չեմ զոհաբերել Հայաստանը՝ հանուն աշխարհում ժողովրդավարության հաղթանակի. Լևոն Զուրաբյան

16.03.2024 18:02
817

«Մեր իշխանությունները նման են կազինոյում խաղացող խաղամոլի, որ դրույք է դնում ինչ-որ մի ելքի վրա․  այս դեպքում, որ Արևմուտքը կհաղթի, մեզ օգնություն կտրամադրի, կերաշխավորի մեր անվտանգությունը: Ոչ ոք երբևիցե կարողություն չի ունեցել կանխատեսելու աշխարհաքաղաքական կոնֆլիկտի ելքը: 1916 թվականին գերմանացիները հաղթում էին, հետո պարտվեցին, 1941 թվականին թվում էր՝ ոչ ոք չի կարողանա կանգնեցնել Հիտլերի բանակին, բայց ջախջախեցին»,- «Օբյեկտիվ» հաղորդմանն ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

«Մեր ժամանակներում այս գործընթացում հնարավոր է, որ Արևմուտքը վերահաստատի իր հեգեմոնիան, բայց և հնարավոր է, որ պարտվի։ Շատ կարևոր է հասկանալ, որ եթե մենք նման բարդագույն վիճակում, միջազգային ցունամիում դրույքներ կատարենք, դա ուղիղ հարված է լինելու մեր անվտանգությանը, անգամ կարող է մեր գոյությունը հարցականի տակ դնել: Սա մի բաց խաղ է, որի դեպքում ոչ ոք չի կարող կանխատեսել ելքը:

Իհարկե, ժողովրդավարությունը բոլորիս համար էլ թանկ արժեք է, բայց եկեք հասկանանք՝ մենք պատրա՞ստ ենք հանուն ժողովրդավարության զոհաբերել հայ ազգին:

Իշխանության պահվածքը հետևյալն է՝ զինվորագրվել ենք ժողովրդավարության ճամբարին և  պատրաստ ենք կռվել այդ գաղափարների համար:

Ես պատրաստ չեմ զոհաբերել Հայաստանը՝ հանուն աշխարհում ժողովրդավարության հաղթանակի։ Եթե որոշում ենք, որ գաղափարական առաջամարտիկ ենք լինելու, պատրաստ լինենք, որ առաջինն էլ սպանվելու ենք»:

aysor.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40