Ես տեղեկություն չունեմ, որ բանակն օգտագործվել է ցուցարարների դեմ. Ռոբերտ Քոչարյան

26.07.2018 23:07
1227

Իմ իրավունքն է եղել արտակարգ դրություն մտցնել, ու երբ սպառնալիք կա սահմանադրական կարգին, առաջին հերթին բանակը պետք է վերահսկողության տակ վերցնի կառավարական շենքերը, ռազմավաայան օբյեկտները։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 26-ին, «Երկիր Մեդիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով բանակի մասնակցությանը «Մարտի 1»-ի իրադարձություններին։

«Տվյալ դեպքում ես չգիտեմ մանրամասնությունները, թե ինչ են արել, ուր են գնացել, որովհետեւ այս օպերատիվ հարցերն իմ գործը չեն։ Բանակն առաջին հերթին այդ նպատակների համար է օգտագործվում նման դեպքերում։ Ես տեղեկություն չունեմ, որ բանակն օգտագործվել է ցուցարարների դեմ։

Մենք վիրավոր զինծառայող չունենք։ Մենք ունենք երկու զոհ ներքին զորքերից եւ 8 քաղաքացիական մարդ ոստիկանության եւ ցուցարարների բախման արդյունքում, բայց ոչ մի վիրավոր զինծառայող չունենք։ Եվ նախարարը, եւ անվտանգության մեր պետը հաջորդ օրը զեկուցում էին, որ բանակը չի բախվել ցուցարարների հետ։ Ամեն ինչ ցույց է տվել, որ բանակը չի օգտագործվել»,-հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ իր համար զարմանալի էր, թե ինչու պետք է 10 զոհ լիներ։

«Շատ անսպասելի էր ինձ համար, ես ասում էի՝ ինչու պետք է այսպես լիներ»,-ասաց նա։

Քոչարյանը հիշեցրեց, որ «Մարտի 1»-ի հարցով խորհրդարանական հանձնաժողովը եզրակացրել էր, որ դեռ պետք է ավելի շուտ արտակարգ դրություն մտցվեր։

«Ես արտակարգ դրություն մտցրել եմ այն ժամանակ, երբ առաջին մարդը զոհվեց։ Դա եղել է ներքին զորքերի կապիտան։ Երբ ճեղքվեց ոստիկանական զորքերի շարքերը, երբ քաղաքացիականները խառնվեցին զորքի հետ, ու Պռոշյանով սկսվեց թալան, այդ ժամանակ միայն ես ստորագրեցի հրամանը։ Միգուցե ուշ էր։ Բայց եթե ավելի շուտ ստորագրեի, կմեղադրեին, որ հիմքեր չկան արտակարգ դրություն մտցնելու»,-հայտարարեց երկրորդ նախագահը՝ հավելելով, որ իշխանության մեջ չի եղել մեկը, որ դեմ լիներ արտակարգ դրություն մտցնելուն. «Չի եղել րեւէ մեկը, որ զանգեր ասեր՝ չարժե նման բան անել։ Բոլորի համար պարզ էր, որ իրավիճակը այլ կերպ հնարավոր չէր զսպել։ Եթե դա չլիներ, կարող է զոհերի քանակը կրկնակի, եռակի ավել լիներ»։

HayNews.am

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40