«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը մերժում է ՆԱՏՕ-ին՝ համագործակցելով բացառապես ՀԱՊԿ-ի հետ

23.07.2018 12:39
886

«HayNews.am»-ի  հարցերին պատասխանում է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը

-Պարոն Ասրյան, աշխարհաքաղաքական սրընթաց փոփոխությունների արդյունքում՝ մեր տարածաշրջանում անընդհատ բարդանում է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության ճիշտ կողմնորոշվածության ու ճիշտ ղեկավարման խնդիրը: Ըստ Ձեզ, ո՞րն  է  Հայաստանի արտաքին քաղաքականության ճշմարիտ ուղղվածությունը:

-Անկախ նրանից, թե ամեն օր ինչ է կատարվում պետությունների ռազմաքաղաքական հարցերի օրակարգում, Աստծո կողմից մեզ՝ հայերիս, որպես ծննդավայր և բնակավայր տրված Հայկական բարձրավանդակն անփոփոխ է ու հավերժական արժեք, և, մեր կյանքի գնով, արժանի պաշտպանության: Այո՛, հաստատում եմ, որ ամեն օր Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը, ինչպես նախկին, այնպես էլ ներկա իշխանությունների համար դառնում է ոչ միայն ձախողված, այլ նաև Հայաստանի և հայ ժողովրդի համար կործանարար: Ինչո՞ւ: Պատասխանը շատ   պարզ   է  և  մեկն է՝ Հայաստանի    Հանրապետության    արտաքին  «և՛-և՛»-ի  քաղաքականության պատճառով: Ի վերուստ տրված հայկակական բարձրավանդակում բնակվող հայերիս համար Հայաստանի և՛ արևելքից, և՛ արևմուտքից՝ ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի, ունենք դարավոր և ոխերիմ թշնամիներ: Իմ խորին համոզմամբ՝ Հայաստանի Հանրապետությունն՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության իշխանության, պարտադիր պետք է որդեգրեր ոչ թե «և՛-և՛»-ի արտաքին քաղաքականությունը՝ մեկ ոտքով արևմուտք, մեկ ոտքով Ռուսաստան, այլ բացառապես համագործակցեր հայ ժողովրդի դարավոր բարեկամ, ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետ: Աշխարհաքաղաքական սրընթաց փոփոխությունների այս դաժան ժամանակաշրջանում, որտեղ գրեթե ամենուր պատերազմական գործողություններ են և ազգեր ու ժողովուրդներ են կործանվում, Հայաստանը չի կարող միաժամանակ ու հավասարապես եղբայրություն կամ դաշնակից բարեկամություն անել երկու գերտերությունների՝  Արևմուտքի և Ռուսաստանի Դաշնության հետ: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է բացառի իր արտաքին «և՛-և՛»-ի քաղաքականությունը, որովհետև «և՛-և՛»-ի քաղաքականությունն է, որ Հայաստանը կտանի կործանման: Հայաստանի Հանրապետությունն իր արտաքին քաղաքականությունը պետք է բացառապես կառուցի քրիստոնյա եղբայր ռուս ժողովրդի, ասել է թե՝ Ռուսաստանի Դաշնության հետ միասին: Ավելին՝ մենք անհնարինը պետք է դարձնենք հնարավոր՝ բացառապես նպաստելով ոչ միայն հայ-ռուս ժողովուրդների բարեկամության անընդհատ ամրապնդմանը, այլ նաև՝ Հայաստանի և Ռուսաստանի ռազմաքաղաքական համագործակցության կատարելիությանը:

Իհարկե, Երկիր մոլորակի ցանկացած պետություն, այդ թվում՝ Ռուսաստանը, Չինաստանը, Ամերիկան, եվրոպական պետությունները, Թուրքիան, Իրանը, Վրաստանը, նույնիսկ Ադրբեջանը, իրենց արտաքին քաղաքականությունը կարող են վարել «և՛-և՛»-ի սկզբունքով, բայց ո՛չ երբեք Հայաստանի Հանրապետությունը:    

Արտաքին քաղաքականություն վարելիս Հայաստանի Հանրապետությունը միշտ պետք է նմանվի սակրավորի. սակրավորը  ականազերծման ժամանակ իրավունք չունի սխալվելու՝ նրա մեկ սխալը ճակատագրական կդառնա իր կյանքի համար՝ որբացնելով իր ընտանիքը: Հայաստանի Հանրապետության հատկապես ներկա և ապագա իշխանություններն իրավունք  չունեն   կրկնելու  նախկին  իշխանությունների արտաքին «և՛-և՛»-ի հայակործան քաղաքականությունը, այլապես, միանշանակ, կարժանանան ականազերծման ժամանակ կյանքը կորցրած սակրավորի ճակատագրին:

- Ձեր կուսակցության ծրագիրը շատ խոստումնալից է՝ հատկապես սոցիալական խնդիրներին տրվող լուծումներին վերաբերող կետերը: Բայց կուսակցության ծրագրի մեջ կարմիր թելի պես անցնում են Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման ու արտաքին քաղաքականության և արտաքին անվտանգության ուղղությունները, որտեղ հիմնականում խոսում եք կուսակցության արտաքին քաղաքականության կողմնորոշվածության,  ՀԱՊԿ-ի  ու ԵԱՏՄ-ի  մասին,  իսկ ՆԱՏՕ-ի մասին՝ ոչ մի խոսք: Ինչո՞ւ:

- Այո՛, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ծրագիրն ունի երկու ուղղություն. առաջինը՝ Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքականություն՝ հայ ժողովրդի համար ընդգծված սոցիալական ուղղվածությամբ, երկրորդը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականություն և արտաքին անվտանգություն՝ Հայկական բարձրավանդակի անվտանգության ապահովման համար շատ կարևոր և խիստ անհրաժեշտ ուղղությամբ: Այսինքն՝ մեր կուսակցության ծրագրի երկու հիմնական ուղղություններն են՝  հայ  ժողովրդի բարեկեցության անընդհատ ապահովումը, զարգացումն ու հզորացումը և հայոց պետականության համար կատարյալ անվտանգության կառուցումը:

Անբեկանելի է, որ 21-րդ դարում Երկիր մոլորակում  չկա որևէ պետության մեջ գործող մի կուսակցություն, որն իր ժողովրդի և իր պետության անվտանգության և վերջինիս հզորացման համար չունենա դաշնակից-բարեկամ պետություն, ինչն էլ ենթադրում է արտաքին քաղաքականության կողմնորոշվածություն:

Այո՛, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն, իր ստեղծման պահից, շատ լավ գիտակցում է և համոզված է, որ, բացառապես Ռուսաստանի  Դաշնության` ի դեմս քրիստոնյա ռուս ժողովրդի, ձեռք ձեռքի բռնած, պետք է առաջ շարժվենք և հզորացնենք Հայաստանն ու Ռուսաստանը` որպես հավատարիմ, անդավաճան քրիստոնյա եղբայրների և դաշնակից-բարեկամ պետությունների: Հայերիս ի վերուստ տրված հայկական բարձրավանդակում խաղաղություն ապահովելը բացառապես կախված է Հայաստանի և Ռուսաստանի ազնիվ,  անփոխարինելի բարեկամությունից, հետևաբար, հրապարակավ և հստակ բարձրաձայնում եմ, որ Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական և տնտեսական արտաքին գործունեությունը միայն ու միայն պետք է լինի Հավաքական Անվտանգության Պետությունների Կազմակերպության (ՀԱՊԿ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մեջ:

Դուք հարցնում եք, թե ինչո՞ւ ՆԱՏՕ-ի մասին ոչ մի խոսք: Ի՞նչ է իրենից ներկայացնում ՆԱՏՕ-ն: Իմ խորին համոզմամբ՝ ՆԱՏՕ կոչվող Հյուսիսատլանտյան ռազմաքաղաքական դաշինքը, արդարության և խաղաղության կեղծ պաշտպանների անվան տակ, իսկ իրականում, լինելով Երկիր մոլորակում բնակվող բոլոր ազգերի համար որպես կործանիչ դիկտատոր, 24-ժամյա ռեժիմով և անընդհատ, Երկիր մոլորակում հրահրում և կազմակերպում  է նոր պատերազմներ՝ իր արյունոտ ցուցակի մեջ գտնվող հերթական ազգերին գայթակղելով, ենթարկեցնելով, այնուհետև ոչնչացնելով:     

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն ամբողջությամբ մերժում է մեր տարածաշրջանում, և, հատկապես Հայաստանի Հանրապետությունում ՆԱՏՕ-ի գործունեությունը և կոչ անում ՆԱՏՕ-ին՝ անհապաղ հեռանալ Հայաստանից: Իմ այս խոսքերն ինձ համար սկզբունք չեն, այլ՝ համոզմունք, քանզի համոզմունքն ավելի զորեղ է, առաջնային և կարևոր, քան սկզբունքը:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը կոչ է անում Հայաստանի Հանրապետության   կառավարությանը՝ մերժել  սույն   թականի  օգոստոսի  1-15-ը Թբիլիսիում անցկացվելիք ՆԱՏՕ-ի՝ «Արժանի գործընկեր-2018»  զորավարժությունները, չմասնակցել այդ զորավարժություններին և  հրապարակավ լիովին հրաժարվել ՆԱՏՕ-ի հետ հետագա  համագործակցությունից։                     

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25