Հայաստանը ներդնում է գլխուղեղի անոթների ստենտավորման ծրագիր

23.01.2019 16:46
1174

Հայաստանի երկու հիվանդանոցում հնարավորություն կընձեռվի հրատապ դեպքերում պետպատվերի շրջանակում իրականացնել գլխուղեղի անոթների ստենտավորում: ՀՀ առողջապահության նախարարությունը համակարգի ներդրման վերջին քայլերն է իրականացնում: Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց նախարար Արսեն Թորոսյանը։

«Սրտի ստենտավորման՝ «Stand for life» ծրագրի նման ներդրվում է ևս մեկ ծրագիր՝գլխուղեղի անոթների փակման դեպքում միջամտություններ անելու համար: Մենք հիմա ուզում ենք գլխուղեղի փակված անոթները նույն կերպ բացել, ինչպես բացում ենք սրտի անոթները: Հույս ունեմ, որ փետրվարի 1-ին կհասցնենք սկսել: Ամեն ինչ, կարծես թե, պատրաստ է: Այս քանի օրն այդ համակարգի ներդրման վերջին «շտրիխներն» են արվում»,-ասաց նախարարը:

Նա նշեց, որ մարզերում «Շտապ օգնություն» ծառայության խմբերն արդեն վերապատրաստում են անցել այս ծրագրի շրջանակում, հիմա վերջին որոշումներ են ընդունում: «Ճիշտ ախտորոշման և Երևանի երկու կենտրոն՝ «Էրեբունի» և «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց հասնելու դեպքում պետպատվերով գլխուղեղի անոթների իշեմիկ ինսուլտների բուժման ծրագիրը կաշխատի»,-ասաց Թորոսյանը:

Նա շեշտեց, որ անկախ սոցիալական կարգավիճակից, դրա շահառու կարող են դառնալ բոլորը, ում կյանքին վտանգ կսպառնա՝ այնպես, ինչպես «Stand for life» (Սրտի անհետաձգելի վիրահատություններ) ծրագրի դեպքում:

1in.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34