Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին

31.10.2017 12:51
2194

Մեծարգո պարոն դեսպան


2017թ. սեպտեմբերի 25-ին հրապարակավ հայտարարել եմ, որ «Քրոնիմետ մայնինգ» ընկերության կազմում գտնվող «Քաջարանի ՊՄԿ» ՓԲ ընկերության նախկին վարչական տնօրեն, գլխավոր տնօրենի նախկին առաջին տեղակալ, Սյունիքի գործող մարզպետ Վահե Հակոբյանը կոմբինատի ֆինանսական միջոցները ծառայեցնում է մարզի մի շարք խոշորացվող համայնքերում 2017թ. նոյեմբերի 5-ին անցկացվելիք ընտրություններում իր նախաձեռնությամբ ու հովանավորությամբ առաջադրված թեկնածուների օգտին, որոնց միակ «արժանիքը» իր անձին նվիրվածությունն է:


Իր հովանավորյալ թեկնածուների կողմից բարեգործության անվան տակ իրականացվող աշխատանքները ֆինանսավորվում են հիմնականում այդ ընկերության կողմից:


Դրանք լայնորեն լուսաբանվում են զանգվածային լրատվամիջոցներով, ինչի մասին հպարտորեն հայտարարում է նաեւ ինքը:


Հանրահայտ է, որ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը երթեւեկում է ուղղաթիռով, որի ծախսը նույնպես, ինչպես ինքն է խոստովանում, կատարվում է «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության կողմից:


Վահե Հակոբյանն իր գործողություններով եւ հայտարարություններով հաստատել է նաեւ, որ հենց ինքն է այդ փակ բաժնետիրական ընկերության փաստացի կառավարիչը: Ու երբեմնի հեղինակավոր այդ ձեռնարկության միջոցներն օգտագործում է իր ընդդիմախոսներին պատժելու, խոսքի ազատությունը ճնշելու, մարզի լրատվամիջոցների գործունեությունը կազմալուծելու, միջնադարյան ինկվիզիցիայի ժամանակներին հատուկ գործելակերպ հաստատելու համար:


Ակնհայտ է, որ Եվրոմիության առաջատար ու աշխարհում առաջադիմության, ժողովրդավարության օրինակ ծառայող Գերմանիայի Դաշնության Հանրապետությունում գրանցված ընկերության սեփականություն հանդիսացող Քաջարանի կոմբինատի ֆինանսական ծանրակշիռ միջոցները ՀՀ ներքաղաքական (եւ հատկապես Սյունիքի մարզի ներքաղաքական) կյանքին ու մարզպետի քիմքին ծառայեցնող՝ հիշատակածս փաստերն իսկական կոռուպցիայի ճչացող օրինակներ են: Արատավոր այդ երեւույթն ինչպես Գերմանիայի Դաշնային Հանրապետության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ համարվում է առանձնապես ծանր հանցագործություն՝ ուղղված հայոց պետականության դեմ, այս դեպքում՝ նաեւ հայ-գերմանական բազմադարյա բարեկամության վարկաբեկմանը, ինչի վերացմանն ու դրա հեղինակ Վահե Հակոբյանին անհապաղ պատասխանատվության ենթարկելու համար դիմում ենք Ձեզ՝ ակնկալելով կարեւոր դերակատարություն:


Միաժամանակ հուսով եմ, որ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերությունը բացառապես ազնիվ նպատակով եւ լրջորեն կնպաստի ողջ Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական ու հոգեւոր-մշակութային առաջընթացին (ինչպես եղել է տասնամյակներ շարունակ, նաեւ՝ մասնավորեցումից հետո) եւ ոչ թե մեկ (իր իսկ կենսագրությունը թաքցրած, սյունիքյան հասարակությունից սարսափած) անձնավորության քմահաճույքների  կատարմանն ու անձնական իշխանության ամրապնդմանը:

Հարգանքով՝
Սամվել Հարությունյան
ք.Գորիս, հեռախոս՝ 094 50 49 42
30 հոկտեմբերի 2017թ.

ՌԴ-ն մտադիր է պահպանել 102-րդ ռազմшբազայի վերաբերյալ ՀՀ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները. Զախարովա

15.09.2026 18:32

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Հայաստանի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը

15.09.2026 16:38

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբ

15.09.2026 16:16

ՔՊ վարչությունում այսօր որոշվելու են Սյունիքի թեկնածուները․ Փաշինյանի գլխավորությամբ նիստ է սպասվում. ArmLur.am

15.09.2026 14:57

Հրաժեշտի հանդիպում «Սյունյաց երկրի» խմբագրատանը․ Մորթեզա Աբեդին Վարամին թողնում է գլխավոր  հյուպատոսի պաշտոնը և աշխատանքի անցնում Իրանի ԱԳՆ–ում

15.09.2026 14:34

ԵՄ-ն հետագայում կարող է Հայաստանից պահանջել միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ. Եվրախորհրդարանի պատգամավոր

15.09.2026 14:22

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի կանխատեսումը

15.09.2026 14:20

ՀՎԿԱԿ-ը պարզաբանել է, թե որ կառույցներն են վերահսկում Հայաստանում խմելու ջրի որակը

15.09.2026 12:21

ԱՄՆ-ն խոստովանել է, որ հարձակողական զենք է տեղակայել տիեզերքում

15.09.2026 11:49

Զինված հակամարտությունները կարող են աղետալի հետևանքներ ունենալ ամբողջ աշխարհի համար․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

15.09.2026 11:24

Սյունիքի մի շարք բնակավայրերում էլեկտրաշչակ է գործարկվելու

15.09.2026 10:56

Երբեմնի Նատիրն կամ Նադիր կամ Նատրի գյուղի եկեղեցին

15.09.2026 10:46