Գյուղն ու գյուղացին մշտապես եղել են Կարապետյան ընտանիքի ուշադրության կենտրոնում․ «Մեր ձևով» շարժում

23.01.2026 10:26
479

Հունվարի 20-ին Երևանում տեղի ունեցավ «Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի Ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագրի շնորհանդեսը, որի 5 կետերից մեկը գյուղացիների համար այդքան ցավոտ մթերման խնդիրն է լուծելու։ Այս մասին ասված է «Մեր ձևով» շարժման տարածած հաղորդագրության մեջ։

Բերքի երաշխավորված մթերում է նախատեսում Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը։ Գյուղն ու գյուղացին մշտապես եղել են Կարապետյան ընտանիքի ուշադրության կենտրոնում։ Նրանց համար աջակցությունը երբեք մեկանգամյա քայլ չի եղել, այլ՝ շարունակական պատասխանատվություն հայրենի հողի և այնտեղ ապրող մարդկանց հանդեպ, իսկ ներդրումները ՝ ապագայի համար:

Օրինակ, քովիդի ծանր տարիներին, երբ ամբողջ աշխարհը կաթվածահար էր, գյուղացիները զրկված էին աշխատելու՝ մասնավորապես արտագնա աշխատանքի հնարավորությունից։ Փակ ճանապարհները և համավարակը կարող էին համայնքը կանգնեցնել սոցիալ- տնտեսական լուրջ խնդիրների առաջ։ Ստեղծված իրավիճակը մեղմելու համար Կարապետյանների ընտանիքը նախաձեռնեց աջակցության լայնածավալ ծրագիր՝ Լեռնահովիտ գղուղի բոլոր բնակիչների համար, առանց բացառության։

Մեծ ցանքատարածքներ ունեցողներից մինչև տնամերձ հողամասեր բոլորը ներգրավված էին ծրագրում։ Գյուղացիներին տրամադրվեցին սերմնացու, պարարտանյութ, դիզվառելիք, ինչպես նաև անհրաժեշտ գյուղտեխնիկա։ Ամեն ինչ՝ գարնանացանը ժամանակին իրականացնելու և գյուղացու հետագա ապրուստն ապահովելու համար։ Աջակցությունն ուներ երկարաժամկետ նշանակություն․ լուծվեց զբաղվածության հարցը, համայնքը պաշտպանվեց սպասվող ճգնաժամից, և ամենակարևորը՝ գյուղացին վերադարձավ հողագործությանը։
 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40