ՀՔԾ-ն քաղաքական կամք ունի «Մարտի 1»-ի գործը բացահայտելու.

28.06.2018 15:33
1258

ՀՔԾ պետՀՔԾ-ն քաղաքական կամք ունի «Մարտի 1»-ի գործը բացահայտելու, այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։

«Ազատության» հարցին, թե այս գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կհարցաքննվի՞, Խաչատրյանը պատասխանեց. - «Ես նյութերը կհրապարակեմ այն ծավալով, որ ծավալով որ չի վնասի գործի քննությանը, բայց որպես սկզբունք խնդրում եմ դա ընդունեք, որ որեւէ կաշկանդվածություն որեւէ անձից՝ որեւէ անձի հարցաքննության հրավիրելու, հարցաքննության կանչելու, չկա։ Եվ նորից եմ կրկնում՝ կա կամք դեպքը բացահայտելու»։

Նշենք, որ օրեր առաջ Հատուկ քննչական ծառայությունը քաղաքացիներին խնդրեցտեղեկություններ տրամադրել 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ՝ դրանց բացահայտման նպատակով:

«Կարեւորելով հանրության աջակցությունն ու ակտիվ ներգրավվածությունը Երեւան քաղաքում 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած դեպքերի բոլոր հանգամանքների, այդ թվում` 10 անձանց սպանությունների ամբողջական բացահայտման գործում` խնդրում ենք ՀՀ քաղաքացիներին նշված դեպքերի վերաբերյալ որեւէ արժեքավոր տեղեկատվություն, այդ թվում` տեսանյութեր, լուսանկարներ, փաստաթղթեր ունենալու դեպքում դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն», - ասված էր հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ 2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երեւանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:

Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում եւ դրա մերձակայքում ցուցարարների եւ ուժայինների միջեւ սկիզբ առած բախումների հետեւանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

2008-ի հետընտրական արյունալի իրադարձություններից 10 տարի է անցել, բայց 10 զոհերի մահվան հանգամանքները ցայսօր պարզված չեն:

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40