Լորի քանդված կամուրջը և նախարար Գնել Սանոսյանը

16.04.2024 10:44
1010

Կարծում ենք՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ըմբռնումով կմոտենա, որ ներկայացվող խնդրով հենց իրեն ենք հիշում և իրեն ենք դիմում...

Լոր գյուղի կամուրջը (Լորագետի վրա) 2023 թ. հունիսի 15-ի հեղեղալի տեղումների հետևանքով քանդվել է։

Այդ մասին գիտեն Սյունիքի մարզպետարանում, գիտեն Սիսիանի համայնքապետարանում, տեղյակ են ԱԺ սյունեցի պատգամավորները, բայց ոչ մի քայլ՝ կամուրջը վերականգնելու ուղղությամբ։

Ուստի և ստիպված ենք հրավիրել Գնել Սանոսյանի ուշադրությունը, ով նույնպես տեղյակ է խնդրին, ով ղեկավարում է ոլորտը համակարգող նախարարությունը, բայց նույնպես մատը մատին չի խփել։

Խնդիրը (սակայն) այն չէ միայն, որ իշխանության բոլոր օղակներում անհաղորդ են լեռնային Լոր գյուղի ցավին։ Խնդիրն այն է, որ նշված մարմիններից կամ անձանցից որևէ մեկն այդպես էլ չի ուզում հասկանալ֊պատկերացնել, որ այդ գյուղի փոքրիկ կամուրջն է բնակավայրը կապում իր արոտավայրերի, դաշտերի, այգիների մեծ մասի հետ։

Ասել է՝ կամրջի քանդված լինելու պատճառով մարդիկ չեն կարողանում շատ թե քիչ նորմալ օգտագործել իրենց հողամասերը։ Եվ դա այն դեպքում, երբ գյուղի բնակչության գոյատևման հիմքը բացառապես դաշտավարությունն ու այգեգործությունն է։

Եվ լորեցիները տվյալ հանդամասեր կամ այգիներ գնալու համար ստիպված են լինում բռնել Շենաթաղի ճանապարհն ու այդ գյուղի տարածքից գետանցում կատարել ու շրջվել դեպի հետ՝ հաղթահարելով մոտ 5 կմ ճանապարհ։

Պարոն Սանոսյան, հիմա ի՞նչ անենք։

Բոլոր նրանց, ում դիմում են գյուղացիները՝ պատասխանում են՝ դա մեր գործը չէ։

Համայնքապետ Արմեն Հակոբջանյանն է ինչ֊որ կոնստրուկցիաներ բերել՝ հարցին ժամանակավոր լուծում տալու համար։ Բայց նախաձեռնությունը մինչև վերջ չի իրագործվել։ Եվ լավ է, որ չի իրագործվել, քանզի (գյուղացիների կարծիքով) դա խնդրի լուծում չէ։

Լորի կամրջի պատմությունը ստիպում է ևս մեկ անգամ բարձրաձայնել՝ գրեթե ամեն տարի հարյուրավոր մլն դրամ (եթե ոչ միլիարդ) հատկացվում է Սյունիքին՝ առավել հրատապ խնդիրները լուծելու համար։ Նախ՝ այդպես էլ չի հանրայնացվում (ըստ տարիների), թե կոնկրետ ինչ խնդրիների լուծմանն են ուղղվել այդ գումարները։ Եվ երկրորդ, մի՞թե հնարավոր չի եղել այդ միլիարդներից 4-5 մլն դրամ հատկացնել Լորի կամրջի վերաշինմանը։

 

ԲՌՆԱԿՈԹ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՕՐԸ՝ ՏՈՆԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

22.10.2026 16:53

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

22.10.2026 15:30

«Կփորձենք Սահմանադրության հարցում համոզել ընդդիմությանը, եթե չստացվեց, կգնանք ուրիշ սցենարներով, այդ թվում՝ կարող ենք նաեւ արտահերթ ընտրություններ անել»․ Փաշինյան

22.10.2026 15:20

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է, ՀՀ ԱԱԾ-ն ո՛չ հերքում է, ո՛չ հաստատում

22.10.2026 15:06

«Կարծում եմ՝ 2027-2028 թվականներին խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի»․ Փաշինյան

22.10.2026 15:02

ԹՐԻՓՓ-ի իրականացումը մտնում է գործնական փուլ. Նիկոլ Փաշինյան

22.10.2026 12:32

Փաշինյանը ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները որպես մարտահրավեր է որակել

22.10.2026 12:28

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

22.10.2026 10:46

TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված ՀՀ մի խումբ պաշտոնյաներ մեկնել են Սյունիքի մարզ

22.10.2026 10:22

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

21.10.2026 22:23

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել TRIPP-ին առնչվող համաձայնագիրը վավերացնելու նախագծին

21.10.2026 17:03

Հանդիպում Աշոտ Աղաբաբյանի հետ

21.10.2026 16:17